6 ամսական երեխայի հայրը «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկներին է մեղադրում դստեր մահվան մեջ։ Ըստ նրա՝ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ երեխայի մահվան դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
«Հոր խոսքով՝ հունիսի 5-ին երեխային տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7-ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են նույն պոլիկլինիկա, այնուհետև` «Արաբկիր» ԲՀ, որտեղ նա մահացել», – նշված է հաղորդագրության մեջ։
Համաձայն բժշկական վկայականի՝ «երեխայի մահվանը հանգեցրած ախտաբանական վիճակ է հանդիսացել «սուր սրտային անբավարարությունը»»։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չկա։