Home / Մարզեր / Վանաձորի ոստիկանները խոշտանգել են երիտասարդին և ստիպել լքել Հայաստանը

Վանաձորի ոստիկանները խոշտանգել են երիտասարդին և ստիպել լքել Հայաստանը

2018 թ. օգոստոսի 12-ին Վանաձորի Լճերի մոտակայքում գտնվող սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել է կրակոց: Վիճաբանության մասնակիցներից Արշակին ոստիկանության ծառայողները բռնությամբ տեղափոխել են բաժին և ցուցմունք կորզել: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Իրավապաշտպանները տեսանյութ են հրապարակել, որում տուժածի հարազատը պատմում է, թե ինչպես են ոստիկանները շարունակում աշխատել տասնամյակների ընթացքում իրենց համար սովորական դարձած ձևերով․ գրեթե ամբողջ բաժանմունքով ծեծելով և ստորացնելով Արշակից ստորագրություն են կորզել։ Մի քանի օրից հետո նրան բաց են թողնում, սակայն հետապնդումները չեն դադարում և ոստիկանները վերադարձնում են Արշակի անձնագիրը՝ ասելով որ նա պետք է լքի Հայաստանը ու այլևս չվերադառնա։