Նոր “ընդունված” օրենքը դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ:
Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն՝ հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով:
Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել եւ որոշումը կայացնել մինչեւ 3 ամիս ժամկետում:
Սահմանադրական դատարանի՝ օրենքի Սահմանադրության համապատասխանության մասին որոշումից (սա ֆանտաստիկայի ոլորտից է) հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը 5 օր օրենքը ստորագրելու եւ հրապարակելու համար: Կարող է եւ ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում եւ հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից 5 օրում:
Մենք արդեն ունենք 4 ամիս ժամանակ, մինչեւ այս “գիշերային օրենքը” ուժի մեջ կմտնի ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում:
Այսինքն, սրա ընդունողները չեն կարող չհասկանալ այս ամենը: Ուրեմն, այսպիսի բեմականացման նպատակը կարող է լինել սադրանքը՝ բռնությունն ու քաոսն է, որ կարող է պղտորել հայաստանյան քաղաքական դաշտի ջրերը:
Եւ ուրեմն ծայրահեղ զուսպ եւ կազմակերպված պետք է լինել:
Վահե Գրիգորյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ