Մերձերևանյան ասաբնյակում (իր սեփական եկեղեցով) ապրող Ծառուկյանին ինչո՞ւ է հետաքրքրում Երևանի անտունների և լիֆտերի անսարքության թեման: Գերհարուստ Ծառուկյանին ինչո՞ւ է հետաքրքրում աղքատացած մարդկանց խնդիրները, թանկությունը, գործազրկությունը: Արդյո՞ք նրա շահերից է բխում բաց ձեռքերի, ժողովրդական հեղափոխությունը և դրա արդյունքները:
Արդյո՞ք Ծառուկյանը քաղաքական գործիչ է, ով ունի բիզնես, թե՞ նա բիզնեսմեն է, ով բերվել է քաղաքական դաշտ որոշակի նպատականերով. դիրքը վերջնականապես սահմանելու կարիք կա: Ես կարծում եմ՝ քաղաքական գործիչ Ծառուկյանը իր սեփական պատգամավորներով հանդերձ որևէ աղերս և տեղ չունի հաստատվող նոր քաղաքական մշակույթում: Բիզնեսմեն Ծառուկյանը կարող է Հայաստանի օրենսդրության շրջանակներում զբաղվել իր բիզնեսով: «ժողովրդի ցավը տանեմ», «բարեգործ աստված», «թագավոր» խոսույթները պետք է հիմնահատակ արմատախիլ անել մեր քաղաքական մշակույթից՝ թավշյա, ոչ բռնի մեթոդներով:
Օլյա Ազատյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ