Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին քննարկվում էր որոշման մի նախագիծ, որով փորձ էր արվում հաստատել մանկավարժական կամ վարչական գործունեությունը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։ Այդ ցանկը դեռևս նախորդ իշխանությունների տարիներին էր կազմվել և պարբերաբար առանց որևէ լուրջ քննարկման հաստատվել էր։
Հերթական հաստատմանը «խանգարեց» վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս առաջարկել է հարցը հանել օրակարգից և վերանայել. «Նախկին ցանկը վերահաստատո՞ւմ ենք։ Պետք է փոխենք կարծրացած մոտեցումները»։ Նա հրահանգել է հանդիպումներ անցկացնել տարբեր անհատների և համապատասխան կազմակերպությունների հետ։ Այսինքն՝ այն կազմակերպությունների հետ, որոնք առօրյայում հաճախ են գործ ունենաում ցանկում նշված հիվանդությունները կրող անձնաց հետ։
Արդյոք առհասարակ պետք է լինի՞ այսպիսի ցանկ, թե ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն։ Արդարացվա՞ծ է նշված հիվանդությունների ցանկում լինելը։ Կարո՞ղ է պետությունը որոշել, թե ինչ հիվնադություն ունեցող մարդը որ ոլորտում կարող է աշխատել, թե այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն գործատուի և աշխատողի միջև։ Արդյոք չկա՞ այստեղ պետության թերացումը, որն, օրինակ, լսողության խնդիր ունեցող մարդուն հատուկ հարմարություններով ապահովելու փոխարեն, նրան զրկում է դիվանագիտության ոլորտում աշխատելուց։
Այս հարցերի մասին զրուցել են բժիշկ Վարդան Համբարձումյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի շահերի պաշտպան Արև Մելքոնյանը և լրագրող Շահանե Խաչատրյանը։