հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նախարար․ Համաներման նախագիծը կոնկրետ մարդկանց հագով չենք կարել

Նախարար․ Համաներման նախագիծը կոնկրետ մարդկանց հագով չենք կարել

«Համաներման այս օրենքի նախագիծը կոնկրետ մարդկանց վրայով չենք կարել»։ Նոյեմբերի 2-ին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ հանդիպամանն անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ համաներման տակ հայտնվելու հետ կապված քննադատություններին։

«Հայաստանում առաջին անգամը չէ այս տիպի համաներում կիրառվում․ հիշում եք՝ 2009 թվականի համաներումը մարտի մեկի դեպքերի հետ կապված, ամբաստանյալների և մեղադրյալների նկատմամբ էր, մեծ հաշվով։ Նաև 1996 թվականի իշխանափոխությունից հետո եղավ այսպիսի՝ մարդկանց բանտերից ազատում»։

Պատասխանելով հնարավոր տարբերակված մոտեցման մասին հարցին, նախարարն ասել է, որ համաներման ակտն ինքնին տարբերակված մոտեցումների մի համախումբ է։ «Սա իրավունք չի, սա պետության կողմից պարտականություն չի, սա արտոնություն է, որը պետությունն իրականացնում է իր հայեցողության, հնարավորությունների շրջանակներում, իր՝ հասարակությունից ստացած և, իր ընկալմամբ, քաղաքական պատվերի, հանձնարարության շրջանակներում»։

Արդեն իսկ ընդունված համաներման նախագծում, նկատել է պաշտոնակատարը, կա իրավունքների հավասարակշռություն, որն իրենք փորձել են պահպանել բոլոր շահառուների համար։

«Նախատեսել ենք նաև սպանվածների և պատանդառուների, և մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանություն։ Մենք չենք կարող անտեսել նաև նրանց իրավունքները։ Այս համաներման ակտն այդպիսի՛ հավասարակշռություններով, այդպիսի՛ տարբերակված մոտեցումների, կամայականությունների կամ անարդար ընկալվելու բազմաթիվ երախշիքներ է պարունակում՝ ի տարբերություն շատ այլ համաներման ակտերի», – նկատել է Զեյնալյանը՝ շեշտելով, որ տվյալ ակտն իրավունք չէ, այլ արտոնություն, որն իրականացվում է «մեր բոլորի, ի վերջո, սուբյեկտիվ ընկալմամբ»։ Սակայն այդ ընկալումն օբյեկտիվ է, հավելել է բանախոսը, քանի որ արդեն գոյություն ունի նախագահի կողմից ստորագրված օրենք, որի օգտին քվեարկել է ԱԺ 75 պատգամավոր։

«Համաներման այս օրենքի նախագիծը կոնկրետ մարդկանց վրայով չենք կարել», – ասել է նախարարի պաշտոնակատարը քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի մասին հարցին ի պատասխան։ Եթե, ըստ նրա, կա որոշակի բացառություն, ապա դա վերաբերում է «Սասնա ծռեր»֊ին և «ապրիլի 24-ի զանգվածային անկարգության դեպքին»․ «Ընդ որում, ոչ թե անհատական, այլ դարձյալ խմբային, բայց ընդհանրական։ Չեմ կարող ասել՝ կտարածվի, թե չէ, մենք դա համընդհանուր ենք իրականացրել»։