Նոյեմբերի 6-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ըստ ստացված հաղորդագրության, 2006 թվականի ծնված տղա երեխան նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում տանից է դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան տառապում է աուտիզմով:
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ: