Հարգելի Նիկոլ Փաշինյան և Սփյուռքի նախարարություն, երևի արդեն Ձեզ հասել է Իրանում ծնված հայերի, թեկուզ հայրենադարձ, Հայաստանի քաղաքացիություն ունեցողների, թեկուզ տասնյակ տարիների հաշիվ ունեցողների, հարկեր ու վարկեր վճարածների արժույթային հաշիվների սառեցման և Վիզա ու Մաստեր քարտ չտրամադրելու (թեկուզ դրամային հաշվով), որոշ բանկերի ներքին քաղաքական որոշումը։
Արտահայտվում եմ միայն հիմա, քանի որ անձամբ էի ուզոմ համոզվել՝ այդպես է։ Այս ամենը արվում է այս անցումային փուլում, երբ երկիրը ընտրություններով է զբաղված և պարզ չէ, թե երբ ենք ունենալու ոչ ժամանակավոր կառավարություն։ Մինչ այդ, բոլոր հաշիվները սառեցվելու են մինչև դեկտեմբերի վերջ կամ տհաճ թղթաբանական քաշքշուկներով մարդիկ պիտի գտնեն ինչ-որ բանկ, որ չի վախենում ԱՄՆ-ից։
Կարծում եմ Սփյուռքի նախարարության, արտգործ նախարարության և խոստումներից ելնելով, նաև կառավարության առաջնահերթ խնդիրներից պիտի լինի շատ հրատապ այս «ներքին կարգով» քմահաճույքին վերջ դնելը։
Էդիկ Բողոսյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ