Home / Շուկա / ՊԵԿ-ը հերքում է խոպանչիներին հարկելու մասին լուրերը

ՊԵԿ-ը հերքում է խոպանչիներին հարկելու մասին լուրերը

Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Այս մասին ասված է ՊԵԿ-ի նոյեմբերի 19-ին տարածած պարզաբանման մեջ։

Հաղորդագորւթյունում անդրադարձ է արվում նաև արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին․ «Որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»: