4-րդ օրն է՝ Հայիթիում շարունակվում են հակակոռուպցիոն հանրահավաքները՝ վառելիքային արդյունաբերությունում առկա խնդիրների պատճառով: Պաշտոնական տվյալներով, բողոքի ակցիաներին առնվազն 16 մարդ է զոհվել, որոնցից 6-ը կառավարության մեքենայի՝ ցուցարարների ամբոխի մեջ մտնելու հետևանքով: Ցուցարարները հանրապետության նախագահ Ժովենել Մոիսեի հրաժարականն են պահանջում։ Նրանք կարծում են, որ Մոիսը չի զբաղվում նախորդ կառավարության կոռուպցիայի բացահայտմամբ:
Հայիթիում պետական ծառայություն ավտոմեքենան բախվել է մի խումբ մարդկանց: Միջադեպի 6 զոհերի թվում կա չորս տղամարդ և երկու կին: Կատարվածն ուժեղացրել է Պորտ-օ-Պրեսում բողոքողների՝ նախագահի դեմ ուղղված դժգոհությունը:
Հայիթիի նախագահին մեղադրում են երկրի նախկին իշխանության կոռուպցիոն գործերը չհետաքննելու մեջ և պահանջում նրա հրաժարականը։
Բողոքի ակցիաների ժամանակ մահացել է առնվազն 10 հոգի, չհաշված մեքենայի տակ ընկածներին։
2016-ին և 2017-ին Հայիթիի Սենատը հետաքննություն անցկացրեց` բացահայտելով, որ Petrocaribe ծրագրից 2 միլիարդ դոլար մտել է իշխող կուսակցության նախկին նախարարների գրպանները: