Home / Բանակ / Սպանվել է 31-ամյա զինծառայող

Սպանվել է 31-ամյա զինծառայող

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ), տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն, ասված է հաղորդագրությունում: