Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 8 տարիների ընթացքում հասցրել էր, եթե ոչ ընկերանալ, ապա գոնե հարմարվել ռուսական ինտեգրացիոն նախագծի իր դաշնակցին։
Եվ հանկարծ հեղափոխություն, վարչապետի հրաժարական` անհաջող սահմանադրական բարեփոխումից հետո, և արդեն պետք է գործ ունենալ երիտասարդ, փողոցային բողոքի ակցիաների առաջնորդի հետ։
«Քաղաքական հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, գործ ունենք անհամատեղելի արյան խմբերի հետ։ Մի կողմից ունենք ԽՍՀՄ-ից մնացած կարծրացած մարդիկ, որոնք ունեն իրենց աշխարհայացքը, աշխարհընկալումը, մյուս կողմից՝ Փաշինյանը, որը նրանց ընկալմամբ փողոցի մարդ է, այն է՝ անընդունելի կերպար», – մեկնաբանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Եվ գուցե հենց դրա համար բելառուս առաջնորդն իրեն թույլ է տալիս այդպիսի մեկնաբանություններ անել ադրբեջանցի դեսպանի հետ զրույցի ժամանակ։ Մինսկին չի խանգարում նորագույն զենքեր, ինչպես օրինակ հռթիռային «Պոլոնեզ» համալիր, վաճառել Բաքվին, որը փաստացի պատերազմի մեջ է ՀԱՊԿ-ում Բելառուսին դաշնակից Հայաստանի հետ:
«Փաշինյանը պետք է նախ գլուխ հանի իր կառավարությունից, քանի որ Հայաստանը հիմա գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը և ՀԱՊԿ-ը։ Շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որ գտնվում է այդպիսի անցումային փուլում, գլուխ կհանի՞ Հայաստանը դրանից», – հայտարարել էր Լուկաշենկոն։
Երևանը դեռ չէր հասցրել վրդովվել այս հայտարարությունից, երբ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ վատ չէր լինի ՀԱՊԿ-ի ղեկը փոխանցել Բելառուսին։ Այն բանի համար, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայրենիքում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։
«Մենք ուղղակի իքս մարդուն փոխարինում ենք իգրեկ մարդով, պարզվում է՝ չի կարելի։ Դա մեզ չեն բացատրել, և չգիտես՝ ինչու առաջինը այդ մասին ելույթ է ունենում Բելառուսը», – ասում է Ռուբեն Մեհրաբյանը։
Հինգշաբթի Պետերբուրգում սպասվում էր, որ ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովին հանրային բախում կլիներ Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև։ Իհարկե սկանդալից հնարավոր չեղավ խուսափել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում էր իր բելառուս կոլեգային բացատրել գազի գնի ձևավորման սկզբունքները, իսկ նա միանգամից հաղթաթղթերից սկսեց։ Իսկ Պուտինը առաջարկեց դա քննարկել փակ ռեժիմով։ Մենք իհարկե չգիտենք, թե ինչ տեղի ունեցավ այդ փակ քննարկման ժամանակ, բայց գիտենք, որ Մոսկվայում այդպիսի հայտարարությունները միայն վրդովմունք են առաջացնում։
«Հետխորհրդային երկրների առաջնորդները, որոնք ստացան հարյուր տոկոսանոց ինքնիշխանություն շատ դժկամությամբ են այն զիջում և ինքնիշխանության փոխանցման ցանկացած քայլ՝ անգամ, երբ այն նպատակային և խելամիտ է բոլորի համար, նրանց մոտ առաջացնում է նախանձի զգացողություն», – կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:
Թվում էր, թե էլ ինչ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարց, բայց արդյունքնում կոնֆլիկտը լուծվեց։ Լուկաշենկոն խոստովանեց․ «Հետո ստիպված եղա ներողություն խնդրել այսօրվա հանդիպումը նախագահող երկրից»։ Եվ ներողությունից հետո Լուկաշենկոն հայտարարեց, որ բելառուս գլխավոր քարտուղար նշանակելու հարցն արդեն լուծված է։ Երևանին ժամեր էին հարկավոր այդ տեղեկությունը հերքելու համար։ Միաժամանակ բոլոր ինտեգրացիոն գործընթացների առաջնորդը լռում էր։
«Ռուսները ցույց են տալիս, որ իրենք կապ չունեն դրա հետ, բայց մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն այս դեպքում ամեն ինչի տիկնիկավարն է, նա ուղղակի ուզում է Փաշինյանին իր տեղը ցույց տալ», – բացատրում է Ռուբեն Մեհրաբյանը։
Գուցե Երևանի և Մինսկի միջև եղած խնդիրն անձնական թշնամանքի վրա չի հիմնված։
«Այդ հեղափոխությունը տեղի ունեցավ բացառապես նրա համար, որ Ռուսաստաը չխառնվեց և, ըստ էության, աջակցեց Փաշինյանին, Ռուսաստանը բան չարեց նրա համար, որ Սարգսյանին աջակցի։ Եվ գուցե այդ փաստը ոչ այդքան նյարդայնացնում, որքան վախեցնում է Բելառուսին և Ղազախստանին», -ընդգծում է Ռազմավարական և արտաքաին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արսենիյ Սիվիցկին։
Թավշյա հեղափոխության ավարտից հետո շատ դիտորդներ Փաշինյանին և նրա կողնամկիցներին անվանեցին եվրոպամետ։ Ահա և ՀԱՊԿ-ի շուրջ կռիվը, թվում է՝ հաստատում է այս թեզը։ Մի՞գուցե ընտրություններին սպասվող հաղթանակից հետո Հայաստանը ընդհանրապես գնա Ուկրաինայի ճանապարհով։ Փորձագետներն այդպիսի զարգացմանն ընդհանրապես չեն հավատում։
«Հայաստանը գտնվում է բավական դաժան արտաքին պայմաններում՝ կապված Ադրբեջանի հետ։ Դրա համար կտրուկ փոփոխել հարաբերությունները Ռուսաստանի հետ առանց վտանգի տակ դնելու իր անվտանգությունը Հայաստանը չի կարող», -կարծում է Վլադիմիր Ժարիխինը։
Հնարավոր է՝ ղարաբաղյան հակամարտության պարագայում Հայաստանի համար ավելի լավ է Ադրբեջանին զենք վաճառող դաշնակիցներ ունենալ, քան ընդհանրապես չունենալ դաշնակիցներ։ Սպասվում է, որ երկուշաբթի Փաշինյանի դաշինքը վստահ հաղթանակ կտանի ընտրություններում։ Բայց, գուցե, պետք չէ Հայաստանին ջնջել Կրեմլի դաշնակիցների շարքից։
«Հետխորհրդային տարածքում մենք տեսել ենք դեպքեր, երբ թվացյալ արևմտամետ քաղաքական գործիչներըն ամբողջապես ռուսամետ քաղաքականություն են վարել։ Դա և Վրաստանն է Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ, և Ղրղզստանը2011 թվականին Ռոզա Օթունբաևայի դեպքից հետո»․, ֊ ընդգծել է Սիվիցկին։
Դրա հետ մեկտեղ փորձագետները նշում են, որ Փաշինյանն ամեն դեպքում ավելի ինքնուրույն է լինելում, քան Սարգսյանը, այլապես կկրոցնի իր քաղաքական կապիտալը։ Իսկ արդյոք նա կարդարացնի արևմտյան հույսերը՝ հայտնի կդառնա ոչ ավելի վաղ, քան գալիք ընտրություններում իր սպասված հաղթանակն է։