Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը պատասխանել է Epress.am-ի հարցերին։
Զրուցել ենք այս հարցերի շուրջ․
– Կա արդյոք վիճակագրություն մարզերի բնակիչների առողջական վիճակի և հիվանդությունների հետ կապված։ Այն դեպքում, երբ մարզերի բնակիչները համեմատաբար ավելի ցածրակարգ բուժօգնության պատճառով գնում են Երևան։ Հնարավո՞ր է ունենալ հավաստի վիճակագրություն։
– Ի՞նչ վիճակում է քաղցկեղի տարածվածության աստիճանը Հայաստանում։ Կա՞ն վիճակագրություն, կանխարգելման մեխանիզմներ։
– Մի ուսումնասիրության ենք ծանոթացել, ըստ որի մայրաքաղաքի Էրեբունի համայնքի երեխաների արյան մեջ կապարի աստիճանը բարձր է։ Նախարարությունն ունի՞ ուսումնասիրություն, առաջարկվող կանխման մեխանիզմներ։
– Ի՞նչ է արվելու հոգեբուժական հաստատությունների վիճակը բարելավելու համար։ Հայաստանում կա նման հաջող փորձ՝ի դեմս «Սպիտակի խնամքի տան»։ Ի՞նչ վիճակում է հատկապես մանկական հոգեբուժության մակարդակը։ Կա՞ն համապատասխան մասնագետներ։
– Այս զորակոչի ընթացքում ևս բժշկական հաստատությունները զորակոչիկներին չեն տրամադրում իրենց առողջական վիճակի մասին հետազոտության պատասխանները։ Տեղյա՞կ եք, ի՞նչ կարելի է անել խնդիրը լուծելու համար։
– Արդյոք նախատեսվո՞ւմ է ներդնել համընդհանուր առողջապահական համակարգ։ Եթե այո, այն մասնավո՞ր ընկերություններին է վստահվելու, թե պետական։ Համեմատաբար բարձր տարիք ունեցող աշխատողներին որոշ մասնավոր ապահովագրական ընկերություններ հրաժարվում են սպասարկել կամ ամբողջության չեն ծածկում արված ծախսերը։ Խտրականությո՞ւն չեք տեսնում։