հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Ամուլսարի պահապաններն ու Ռեստարտի ուսանողները Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ ստացան

Ամուլսարի պահապաններն ու Ռեստարտի ուսանողները Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ ստացան

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն այս տարի Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը հանձնեց Ամուլսարի պահապաններին և Ռեստարտ ուսանողական նախաձեռնությանը։

Կարևորելով հեղափոխության օրերին երիտասարդների դերը և արված աշխատանքը՝ իրավապաշտպան Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լառա Ահարոնյանն ընդգծեց, որ  երիտասարդները, սկսելով ԲՈՒՀ-ից, ռեստարտ արեցին Հայաստանը, միացան հեղափոխությանը։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն Ամուլսարի պահապաններին մրցանակ հանձնելիս ասել է․ «Ամալյա Կոստանյանի անվան մրցանակն այսօր հանձնում ենք մի խմբի, որը հետհեղափոխական շրջանում ստանձնեց պատասխանատվություն խաղաղ անհնազանդության պայքարի ճանապարհով բարձրաձայնելու մարդու իրավունքների կարևորագույն՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքի մասին։ Այս հեղինակավոր մրցանակը հանձնելով Ամուլսարի պահապաններին՝ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակչությանը, որն ընտրում է կյանքը, այլ ոչ՝ հանքը»։

Ռեստար ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ասել է, որ դրական է գնահատում նման մրցանակները․ «Քաղհասարակությունը միշտ բախվում է մանիպուլիացիաների, թե մասնավոր անձանց կողմից, թե նախկին իշխանությունների կողմից։ Մարդկանց, ում հաճախ քարկոծում են, իսկապես կարիք են ունենում երրորդ կողմից ինչ-որ լավ խոսքեր լսել, քանի որ  մանիպուլիացիան հաճախ այնքան ուժեղ է լինում, որ փորձում են խախտել քո ներքին հոգեկերտվածքը, նույնիսկ արժեհամակարգը։ Նանատիպ մրցանակները կարևոր շեշտադրում են անում քո գործունեության համար և հետո դու շարունակում ես»։