Home / Մարզեր / Գյուղացին՝ Գրիգորյանների դիկտատուրայի մասին

Գյուղացին՝ Գրիգորյանների դիկտատուրայի մասին

1993 թվականից Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բացահայտ ռազմական ֆաշիստական դիկտատուրա է հաստատվել։ 1TV-ի պատրաստած տեսանյութում պատմում է երկուշաբթի օրը համայնքում կայացած ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա ասում է, որ մինչև Արշալույսի գյուղապետի պաշտոնը զբաղեցնելը Զարզանդ Գրիգորյանը գրավել էր Ֆերիկի հողերը, դեպի Արշալույս հոսող առվի մեջ բետոն լցրել, որ ջուրը գյուղ չհասնի։ Համայնքապետը տեղի ամենազոր տոհմից է՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է և գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին։

Ըստ ակցիայի մասնակցի՝ «արյունարբու երկու ախպերները» գյուղը քանդել են, հազարավոր մարդկաց պատիվն ու արժանապատվությունը նվաստացրել․ «Այբուբենը չի իմանում, բայց Արշալույսի պատանիներն ու աղջիկները բարձրագույն ուսումնական հաստատություններ են ավարտել, աշխատանք չունեն, իսկ ինքը 10 տարուց ավել նստած ա գյուղապետի աթոռին։ Եթե էսօր օլիմպիադա լինի 3-րդ դասարանցիների հետ, ինքը չի կարա, 2-3-րդ դասարանի էրեխեքը աղյուսակն ավելի լավ կիմանան»։

Տղամարդը պատմում է, որ ինքն ու իր ընտանիքը ևս տառապել են տեղի «ֆաշիստական խունտայից»։ Իրեն գյուղապետը, մասնավորապես, չէր թողնում առևվտուր անել։ «Ասել ա ՝պիտի ամսվա մեջ 200-300 հազար տաս ինձ, որ էս գյուղի մեջ գոյատևես, չէ՝ բոմժ ու սոված ես մնալու»։

Հիշում է նաև, ինչպես էր Գրիգորյանն ամենուր հայտարարում, թե գյուղի պապան է, իսկ հետո այդ դերը որդին է ստանձնելու։

Փետրվարի 4-ին կայացաց բողոքի ընթացքում ոստիկանների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Ականատեսները պատմում են, որ մինչև լրագրողների ու «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Ղազարյանի ժամանումը, ցուցարարների հանդեպ բռնի ուժ էր գործադրվել։