Home / Բանտ / «Սասնա ծռեր»-ի դատը կանցկացվի դռնփակ

«Սասնա ծռեր»-ի դատը կանցկացվի դռնփակ

«Սասնա ծռեր»-ի աջակիցների կողմից դատական նիստի և հասարակական կարգի խախտման համար՝ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշել է այսուհետև դռնփակ անցկացնել խմբի 10 անդամների գործով նիստը։ Ներկա կարող են գտնվել միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Դատավորի նման որոշումը դժգոհություն է առաջացրել դահլիճում գտնվողների շրջանում, և նրանք որոշել են չլքել նիստերի դահլիճը։

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ դատավորը որոշել է նիստերի դահլիճից հեռացնել Սմբատ Բարսեղյանին, երբ նա սկսել է տեղից ելույթ ունենալ։ Ապակիներից այն կողմ գտնվողների և լրատվամիջոցների համար լսել չի եղել Բարսեղյանի խոսքը։

Դահլիճում ներկա քաղաքացիները Բարսեղյանին ծափողջուներով են ճանապարհել։ Մակյանը նշել է, որ դատարանը բազմիցս նախազգուշացրել և հորդորել է դահլիճում ներկա գտնվողներին՝ չխանգարել նիստի ընթացքը և որոշել է  դռնփակ անցկացնել նիստը։

«Չի կարելի նման դատական նիստերը, որը վերաբերվում է ապստամբությանը, անել փակ։ Այսպես չի եղել անգամ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք», -նշել է նիստի մասնակից Գևորգ Սաֆարյանը։

Վերջինիս կարծիքով՝ դա միտումնավոր գործողությունն է՝ քրեական գործը կոծկելու համար․ «Արդեն իսկ տեսնում են, որ գործը փլուզվում է, քանի որ տուժող համարվողներից մի քանիսը իրենց տուժող չեն համարում։ ՊՊԾ-ի տարածքում գտնվող բուժաշխատողները»։

15 րոպե ընդմիջումից հետո դատավորը վերադարձել է և հայտարարել, որ հետաձգում է գործի քննությունը։