Վազաշեն գյուղում չկայացած հանրային լսումների պատճառը՝ տեղացիների և Տավուշն առանց հանքի նախաձեռնության բոյկոտն է։
Փետրվարի 27-ին պետք է տեղի ունենար հանրային լսումներ «էյ Յու Գրուպ» կազմակերպության կողմից հանքերևակման աշխատանքների համար համայնքի թույլտվությունը ստանալու նպատակով, սակայն կազմակերպության ներկայացուցիչները չհասան գյուղ, քանի որ հանդիպել էին Տվավուշի մարզպետին, ով ևս դեմ է Տավուշում հանքարդյունաբերության զարգացմանը։
«Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամ Անի Մարգարյանի և փաստաբան Նազելի Վարդանյանի հետ զրուցել ենք Վազաշենի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Երկու հանրային լսումների մասին, որոնք տեղի են ունցել գյուղապետի և ավագանու թույլտվությամբ և համայնքի բացակայությամբ։
Նազելի Վարդանյանի հետ քննարկեցինք հանրային լսումներ կազմակերպելու մեթոդաբանությունը, կանոնները և օրենսդրական բացը, որը թույլ է տալիս հանրային լսումներն իրականացնել շրջանցելով տեղացիների իրազեկվածությունը։
Խնդիր է նաև ազդակիր համայնքերի ցուցակի ընտրությունը, քանի Բնապահպանության նախարարության կամայական հայեցողությամբ է ընտրվում ազդեցություն կրող համայնքները, մինչդեռ ունենք օրինակներ, երբ ազդեցությունը շատ ավելի լայն է քան մեկ կամ երկու համայնքը։
Մանրամասները՝ տեսանյութում։