Արդեն ավելի քան 1-1.5 տարի է, որ epress.am-ը փորձում է ՊԵԿ մաքսային պետական կոմիտեի որևէ ներկայացուցչի հետ հարցազրույց ունենալ, սակայն այդպես էլ դա չի ստացվում… Ամեն անգամ ՊԵԿ կամ Մաքսային ծառայության մամուլի խոսնակը, հարցուփորձ է անում՝ թե ինչ հարցեր ունենք, ինչպիսին են դրանք և այլն… հետո ասում են ՝ դե ձեզ հետ կկապվենք ու… ամեն անգամ նույն պատմությունը… Վերջին նման բանը եղավ անցած շաբաթ… և մենք ՊԵԿ նախագահ Դ.Անանյանին տվեցինք այդ հարցը…իսկ ՊԵԿ նախագահը խոստացավ դա կազմակերպել 1-2 օրում։ Եվ իրոք շաբատ երեկոյան, ըստ նախնական պայմանավորվածության, ներկայացանք հարցազրույցի, սակայն պարզվեց, որ թյուրիամացություն է տեղի ունեցել, և ՊԵԿ նախագահի տեղակալ Շ.Ներսիսյանը հանդիպման է հրավիրել միայն մեր լրագրողին զրուցելու (չտեսաձայնագրվելու պայմանով): Իսկ հարցազրույցի մասին մեր խնդրանքին ՊԵԿ նախագահի տեղակալի խոսնակ Լուսինե Մկրտչյանը կրկին առաջարկեց հարցերը ներկայացնել, ծանոթանան, հետո հավանաբար կընձեռեն հարցազրույցի հնարավորություն:
Դե մենք էլ այս անգամ հրապարակավ ներկայացնում ենք մեր պատրաստած հարցաշարը.
Հարգելի տիկին Ներսիսյան, շնորհակալ ենք մեզ ընդունելու համար և խնդրում ենք որպես առաջին հարց մեկնաբանել՝
- Ինչու՞ են մաքսային մարմիններն այսքան փակ, տեղեկատվությունն այդքան ժլատ։ Արդեն ավելի քան 1-1.5 տարի է, որ ոչ մի կերպ չենք կարողանում Մաքսային մարմինների որևէ ներկայացուցչից պարզաբանումներ ստանալ:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ մաքսային ոչ մի ծառայող, ինչպես նաև բրոկերային ծառայության ներկայացուցիչներ, և ոչ էլ տնտեսվարողները չեն համաձայնում մեզ հետ զրուցել, բոլորը կատեգորիկ հրաժարվում են մաքսային մարմինների/գործընթացների մասին զրուցել ԶԼՄ-ների, այդ թվում և մեզ հետ։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ըստ որոշ տնտեսվարողների մաքսային համակարգում ոչինչ էլ չի փոխվել, և ամեն ինչ կրկին կաշառքով է, առանց կաշառքի ոչ մի հարց չի լուծվում… Իհարկե մենք չենք հավակնում, որ սոցիալական հարցում ենք կազմակերպել, սակայն մեր ոչ կանոնակարգված հարցումները ցույց են տալիս, որ չձայնագրվելու պայմանով մեզ հետ զրուցած տնտեսվարողները այդպես են ասում:
- Արդյոք բրոկերային ծառայությունների պարտադիր գործունեությունը չի ներդրվել քիչ թվով սուբյեկտների հետ գործ ունենալու և կոոռուպցիոն հարաբերություններն ավելի հեշտ կիրառելու համար:
- Համձա՞յն եք, որ ամեն անգամ «բարեփոխումների» ընթացքում ավելանում են նորանոր խոչնդոտներ, և բնավ չի պակասեցվում սուբյեկտիվ հայեցողական գործոնի ազդեցությունը մաքսային ծառայությունների և տնտեսվարողների հարաբերություններում։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ տնտեսվարողը գրավոր հարց է ուղղում Ձեր ծառայության քարտուղարությանը, իսկ Ձեր հիմարկը գրավոր հարցին գրավոր պատասխանելու փոխարեն առաջարկում է կապվել հեռախոսով… դրանից հետո էլ Ձեր քարտուղարությունը տալիս է մասնավոր բջջային հեռախոսահամար և առաջարկում խոսել/պայմանավորվել նրա հետ:
- Խնդրում ենք նշել ներկա դրությամբ «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» կայքի ծառայությունը հասանելի՞ են գրանցված և ծածկագիր ու գաղտնաբառ ստացող անձանց համար: Խնդրում ենք նշել՝ ո՞ր թվականից է դա հասանելի վերոհիշյալ տնտեսվարողներին։
- Մինչ ներկա հասանելոիությունը, Ձեզ խնդրում ենք նշել ինչ տարբերակով է հասանելի եղել վերոհիշյալ կայքի մատչելիությունը։
- Արդյո՞ք եղել է Ucom և Rostelecom կապուղիների մենաշնորհի իրավունքն «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» կայքին միանալու կապակցությամբ: Խնդրում ենք նշել որ ժամանակահատվածում։
- Ի՞նչ կասեք այսպես կոչված «կոդ» հանելու առեղծվածի մասին: Ձեզ հայտնի՞ է, որ մաքսային մարմինները պարբերաբար տնտեսվարողներին հայտնում են, որ այս կամ այն ապրանքների մաքսային կոդը գոյություն չունի, և պետք է գնալ այն ստանալ մաքսային պետական կոմիտեից։
- Ձեզ հայտնի՞ է միջազգային 8 նիշ կոդ և հայկական լրացուցիչ 3 կոդերի, ընդհանուր 11 նիշ կոդերի մասին;
- Ձեզ հայտնի՞ է, որ այն ապրանքները, որոնք այսպես կոչված կոդ-ծածկագիր չունեն, ինչպես են հայտնաբերվում կամ ստեղծվում այդ կոդերը;
- Ինչպե՞ս եք բնորոշում տվյալ ապրանքը «կենցաղային» է, թե ոչ;
- Ինչպե՞ս եք «թիրախավորում» ռազմական-երկակի նշանակության լինելը;
- Ինչպե՞ս եք որոշում, որ տվյալ ապրանքների ներմուծման-արտահանման համար ռազմական և/կամ երկակի նշանակության եզրակացություն պետք է, թե ոչ;
- Արդյո՞ք միևնույն ապրանքների ներմուծման-արտահանման կրկնվելու դեպքում նոր տեղեկանք պետք է, թե ոչ՝ տվյալ անձի, և/կամ այլ անձի համար: Տեղեկանքների ինչպիսի՞ վաղեմիության ժամկետ է նախատեսված:
- Քանի՞ այսպիսի տեղեկանքներ եք ստանում տարեկան, օրինակ 2016,2017 և 2018թթ.-ին;
- Արդյո՞ք այդ տեղեկատավական բազային տիրապետող մաքսային մարմինները չունեն կոոռուպցիոն նկատառումներով այդ ինֆորմացիան օգտագործելու հնարավորություն;
- Քանի որ տասնյակ հազարավոր հայտարարագրեր լրացնելուց հետո ստանում են «կարմիր ուղի» կարգավիճակը, և ըստ էության կասեցվում է մաքսազերծման գործընթացը, մինչ այն թույլատրելի համարի ձեր մաքսային ծառայության ներկայացուցիչը՝ ասել է թե սուբյեկտիվ հայեցողական մոտեցմամբ առաջնորդվող մարդը։ Այսինքն, բոլոր արարողակարգային գործընթացներից հետո սուբյեկտիվ գործոնն է որոշում տվյալ ապրանքի և տնտեսվարողի ճակատագիրը իր բոլոր կոոռուպցիոն ռիսկային հատկանիշներով, ապա ինչպես եք դա գնահատում:
Epress.am-ի թղթակից Վարդգես Գասպարի