Ջերմուկ համայնքի 19 քաղաքացիների ընդդեմ Բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի հայցը քննող ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը գործին ներգրավվել էր ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ին՝ ի դեմս ներկայացուցիչ Զարուհի Զուռնաչյանի և Արթուր Մինասյանի։ Նախարարի շահերը ներկայացնում էին Լևոն Գևորգյանը, Խաչատուր Խաչատրյանը։ «Լիդիան Արմենիա» ընկերության որպես 3-րդ կողմ ներկայացնում էր Սայաթ Բադալյանը։
Պատասխանող կողմը միջնորդություն էր ներկայացրել նախորդ դատական նիստին, որպեսզի այս գործը կասեցվի քանի որ ՀՀ Քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ։ Հայցվորների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը պնդեց, որ նոր երևան եկած հանգամքները հնարավորություն է տալիս Բնապահապանության նախարար Էրիկ Գրիգորյանին ուժը կորցրած ճանաչել «Լիդիան Արմենիայի» դրական ՇՄԱԳ փաստաթուղթը, ինչը չի արվել։ Եվ դատարանը պետք է քննի և պարտավորեցնի ուժը կորցրած ճանաչել ՇՄԱԳ փաստաթուղթը։
Նազելի Վարդանյանը առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ այս գոծը որևէ առնչություն չունի Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի հետ։
Դատարանը, լսելով կողմերին, 3 օրյա ժամկետում դատական ակտ է հրապարակել՝ գիտակցելով, որ այդ ակտը ենթակա կլինի բողոքարկման։
Հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի փաստաբան Նազելի Վարդանյանի միջոցով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան նոր երևան եկած հանգամանքներով, ընդդեմ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:
Դատարանը որոշել է Թեհմինե Ենոքյանի, Գոհարիկ Ենոքյանի, Մխիթար Ենոքյանի, Աիդա Ենոքյանի, Արմեն Համբարձումյանի, Արամ Հովսեփյանի, Վանիկ Հովհաննիսյանի, Սևակ Մկրտչյանի, Ալեքսան Մնացականյանի, Նաիրի Ներսիսյանի, Լևոն Ներսիսյանի, Լիլիա Ներսիսյանի, Միհրդատ Ներսիսյանի, Զաբել Հովհաննիսյանի, Վալենտինա Սերեդայի, Վազգեն Գալստյանի, Ալվարդ Ալեքսանյանի, Մակեդոն Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ «ՀՀ բնապահպանության նախարարին՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. հաստատումը ուժը կորցրած ճանաչելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, ընդունել վարույթ: