Home / Բնապահպանություն / Հաղորդում հանցագործության մասին Մեղրի գետի ափին կատարվող հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ․ ՀԲՃ

Հաղորդում հանցագործության մասին Մեղրի գետի ափին կատարվող հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ․ ՀԲՃ

Մարտի 15-ին դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարություն առաջարկելով մեր բացահայտած փաստերի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը 29062017թ տրված ԲՓ 60 պետական փորձաքննական դրական եզրակացությունը։ Նախարարությունն էլ դիմումի հիման վրա հարցում էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Այսօր՝ ապրլի 19-ին, ստացել ենք պատասխանները, որոնցից պարզվում է, որ

Մեր լուսանկարած տարածքը չի պատկանում Լիճքվազ ՓԲ ընկերությանը, այնտեղ նա գործունեություն չի իրականացնում, որևէ իրավունք կամ պարտավարություն պատկերված տարածքի և շինությունների նկատմամբ ընկերությունը չունի, չունի նաև ֆաբրիկա և պոչամբար չի շահագործում։ Այդ գրության հիման վրա էլ Բնապահպանության նախարարությունը չի բավարարել մեր դիմումի պահանջը՝ տրված եզրակացությունը չեղյալ համարելու մասին։

Հարց է առաջանում, թե ո՞վ է այդ դեպքում իրականացնում այս գործունեությունը, ի՞նչ իրավական հիմքերով, և ինչո՞ւ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից չի գրանցվել և բացահայտվել այս ամենն ու ներկայացվել վերադաս և իրավապահ մարմիններին։ Կարծում ենք, որ տեղի է ունենում պաշտոնական լիազորությունների չարաշահում կամ հանցավոր անգործություն և խնդրում ենք իրավապահ և վերահսկող մարմիններին զբաղվել այս խնդրով։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ փոստ՝  [email protected]