Գլխավոր / Շուկա / ԿԲ․ Վարկային պատմության բարելավումը անդրադարձել է 126 հազար 585 անձանց

ԿԲ․ Վարկային պատմության բարելավումը անդրադարձել է 126 հազար 585 անձանց

Անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019-ի հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20 հազար 889։ Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի (ԿԲ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Սկսած 2018-ի հուլիսի 1-ից, ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև 2018 թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար դրամը», – ասված է հաղորդագրությունում:

Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ վարկային պատմության բարելավումը անդրադարձել է 126 հազար 585 անձանց:

Tekali Taxi