Չնայաց Վայոց ձորի տարածքում հանքարդյունաբերության վտանգները բացահայտել են դեռ սովետական ժամանակների հետազոտություններով, սակայն տեղի ընդերքը հագիստ չի տալիս հեշտ և անպատասխանատու եկամուտների սիրահարներին։ Այս անգամ խոսքը Գլաձոր համայնքի մասին է, որտեղ «Վայք մետալ» ընկերությունը փորձում է հանքի հետախուզման թույլտվություն ստանալ։ Տեղացիների համաձայնությունը չստանալով՝ համայնքի ղեկավարին դատական գործով և ԴԱՀԿ-ով պարտավորեցրել էին համայնքային հողերը տրամադրել հետախուզման համար։ Գյուղապետը, ավագանու անդամները միացել էին համայնքի բնակիչներին և դուրս արել կազմակերպությանը։
Դատական գործերը շարունակվում են։ ՀՀ Վարչական դատարանը չեղարկեց ԴԱՀԿ-ի պահանջը և համայնքի ղեկավարի վրայից հանեց հողերը՝ «Վայք մետալին» հանձնելու պահանջը։
Տեղացիները հանքարդյունաբերությանը զբոսաշրջային այլընտրանք են տեսնում․ հյուրատներ, զիփլայն, Սպիտակավոր եկեղեցին, որտեղ թաղված է Գարեգին Նժդեհը․․․ Մանրամասները՝ տեսանյութում․