Home / Բնապահպանություն / Մեղավորը նախարարություններն են և հանքարդյունաբերողները․ հանրային դատարան

Մեղավորը նախարարություններն են և հանքարդյունաբերողները․ հանրային դատարան

Հանքարդյունաբերության թեման Բնապահպանական հանրային դատարանում 

Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:

Պաշտոնական տվյալներով տրված է 417 հանքավայրի արդյունահանման իրավունք, որոնցից 27-ը մետաղական են։ 45 հանքավայր էլ գտնվում է ուսումնասիրման փուլում, որոնցից 24-ը կրկին մետաղական են: Ամբողջական հայցադիմումը` կից տեսանյութում:

Պոչամբարները երկար տարիներ համարվել են տեխնածին հանքավայրեր և ազատվել են վտանգավոր թափոնների տեղադրման համար սահմանված բնապահպանական վճարներից: Այսպիսով կառավարությունը թույլ է տվել պետության տարածքում մասնավոր ընկերությունների կողմից տեղադրելու բարձր վտանգավորության դասի թափոններ առանց դրանց դիմաց վճարման և դրանց հետագա կառավարման կամ չեզոքացման խնդիրները լուծելու։

Օլեգ Դուլգարյանը Լոռվա մարզից ներկայացրեց մեծ Այրում պոչամբարի ներկայիս վիճակը, ասելով, որ առանց ցանկապատման հիմա էլ կենդանիները արածում են տարածքում, երեխաները՝ խաղում:

Օրինակ, 2015-2016թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարը 13 անգամ վթարվել է, ինչի պատճառով պոչերը ողողել են Սյունիք համայնքը, Աճանան գետը և հարակից այգիները:

Սյունիքի մարզի Կապան քաղաքից Արշավիր Խակաֆյանը ներկայացրեց ԶՊՄԿ-ի շահագործած ծավալները և Արծվանիկի պոչամբարի վիճակը:

2016 թ. տրված դրական ՇՄԱԳ եզրակացությունը Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը համարեց անօրինական, ավելին՝ նա նշեց, որ արտահանման ծավալներում տեղի է ունեցել շեղում, ինչը հանցագործություն է: Նրանք դիմել են Հայաստանի Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Այդ փաստաթղթերը նույնպես փոխանցվեց Բնապահպանական հանրային դատարանին:

Հանքարդյունաբերության արդյունքում առաջացող օդի, ջրի և հողի աղտոտման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչություն) ապահովված չէ շարժական քիմիական լաբորատորիաներով, ինչպես նաև ժամանակակից գիտատեխնիկական հագեցվածությամբ լաբորատորիաներով:

ԱՆ ներկայացուցիչ Աբովյանն ասաց, որ  շատ դեպքերում անհիմն մեղադրանքներ է հնչում նախարարության հասցեին և ցույց տվեց այն կայքը, որտեղ զետեղված են հիվանդությունների վիճակագրությունը ըստ մարզերի: Նա նաև նշեց, որ ԱՆ հիմա մեթոդոլոգիա է մշակում, որպեսզի կարողանա հիվանդությունների պատճառահետևանքային կապը բացահայտի:

Չհիմնավորված կերպով նախկինում լիկվիդացվել է Հիգիենայի և պրոֆ հիվանդությունների ինստիտուտը, որը ստեղծվել էր 1950-ական թվականներին։ Ոչնչացված է նաև ինստիտուտի ողջ արխիվը, որը կարող էր հանդիսանալ առողջապահական լաբորատոր գիտահետազոտական ապացուցողական բազա:

Առողջապահության նախարարությանը հորդորեցին այս խնդիրներին վերաբերվել որպես ահազանգ և չվրդովվել, աշխատել Շտապ Օգնության սկզբունքով:

Լեռնաձորցիների ահազանգը, որը նկարահանվել էր դեռևս 2012 թվականին, ոչ մի արձագանք չի գտել պաշտոնատար անձանց կողմից։

ՀԲՃ անդամ Աննա Շահնազարյանն էլ ներկայացրեց միջազգային ստանդարտների և միջազգային օլիգարխիայի կապը, և այդ լոբբինգի արդյունքում Հայաստանում գործող հանքարդյունաբերող ընկերությունների գործունեությունը:

Հայաստանում գործող օրենսդրությամբ սահմանված հանքերի ռեկուլտիվացման գումարները բավարար չեն այդ նպատակներն իրագործելու համար:

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատում է մոտ 10 000 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության զբաղվածության ընդամենը 0,9 տոկոսը, իսկ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ այդ ոլորտի մասնաբաժինը վերջին 16 տարում կազմել է մոտ 2,8 տոկոս: Այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև այն փաստը, որ այս ոլորտում ստացվող արդյունքի մոտ 95%-ը ապահովվում է 5-6 խոշոր և արդեն մի քանի տասնամյակ շահագործվող հանքավայրերի շնորհիվ։

Հանրային դատարանի նիստի ելույթների քննադատության կենտրոնում գերատեսչություններն էին, որոնք պատասխանատու են ոլորտի կարգավորման համար․

ՀՀ կառավարությունը

  • ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը
  • ՀՀ բնապահպանության նախարարությունը
  • ՀՀ առողջապահության նախարարությունը
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը
  • ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը
  • ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը
  •  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը

Ստացած թույլտվությունների, լիցենզիաների, պայմանագրային պարտավորությունների պահանջների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ռեսուրների օգտագործման և բնապահպանական սահմանափակումների, չափաքանակների ու նորմերի չպահպանման, սոցիալական պատասխանատվություն չկրելու համար՝

  • Մետաղական հանքավավայրեր շահագործող ընկերությունները