Բնապահպանական հանրային դատարանը քննեց հայցվոր Լիանա Ասոյանի բողոքը Սևանի խնդրի վերաբերյալ։ Լիանա Ասոյանը Սևանալճի խնդիրը տարանջատեց մի քանի բլոկի՝ ձկներ, ձկների կերեր, ՀԷԿ-եր, ծառարմատների մաքրում, հանքեր, աղբավայրեր։
Բողոքատուի հայցապահանջում նշված էր, որ Սևանալիճը նախորդ կառավարությունը դիտարկում էր ձուկ աճացնելու և վաճառելու տարածք, տարեկան 50 000 տոննա կեր է լցվում Սևանաիճ, ինչը հանգեցնում է քաղցրահամ ջրի պաշարով աշխարհում 2-րդ մեծությունը ունեցող լճի ճահճացմանը։
Բնապահպանի խոսքով, ողջ Սևանալիճը ցանցապատած է, մեծ խնդիր են իրենցից ներկայացնում ՀէԿ-երը, որոնք կառուցված են Սևանը սնուցող գետերի վրա։
Սևանի ճահճացման խնդիրը կապված է նաև սանիտարական աշխատանքների թերի կատարման հետ, օրինակ, արմատներ կան ջրի տակ, որոնք պետք է կտրվեն և մաքրվեն, սակայն դա ոչ բավարար կերպով է արվում։
Սոթքի հանքավայրի պատճառով գետ են թափվում ծանր ապարները, որոնք ի վերջո հայտնվում են Սևանում։
Մեծ էկոլոգիական ռիսկ է նաև Ամուլսարի հանքավայրի հնարավոր շահագործումը։
Լիանա Ասոյանը նաև շեշտեց, որ աղտոտման համար իրենց դերակատարությունն ունեն նաև բնակիչները՝ աղբը նետելով այն գետերը, որոնք սնուցում են Սևանը։ Ջրի վարարմանը զուգընթաց աղբը հայտնվում է Սևանում։
Բնապահպանական հանրային դատարանի նիստին ելույթներով հանդես եկան նաև Սևանի ափի բնակիչները։