Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային վնասվածքներով։ Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Հիվանդանոց է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, հայտնում է Shamshyan.com֊ը։
Բժիշկները հայտնել են իրավապահներին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Կայքի փոխանցմամբ՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։