Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է Արաքի միջուկային կայանում աշխատանքներն ակտիվացնելու մտադրության մասին։ Ռեակտորն աշխատում է «ծանր ջրի» կիրառությամբ, ինչը հակասում է Իրանի և միջազգային տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագրին:
«Ծանր ջրով» աշխատող ռեակտորները ուրանի ճառագայթման մեթոդով միջուկային ռումբի հիմնական բաղադրիչն են արտադրում՝ պլուտոնիում։
Սալեհիի հայտարարության համաձայն Իրանն արդեն 24 հազար կիլոգրամ հարստացված ուրան ունի, ինչը մի քանի անգամ գերազանցում է 2015 թվականի համաձայնագրով սահմանված 300 կիլոգրամի շեմը:
Ի պատասխան Միացյալ Նահանգների պատժամիջոցների, դեռևս այս տարվա մայիսին Իրանի իշխանությունները հայտարարել էին 2015-ի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մասին, իսկ հուլիսի 7-ից աստիճանաբար սկսել էին մեծացնել ուրանի հարստացման ծավալները։