Home / Բանտ / Սնեյքը դադարեցրել է հացադուլը

Սնեյքը դադարեցրել է հացադուլը

Էդգար Մինասյանը՝ ռեփեր Սնեյքը, ով հուլիսի 25-ին հերթական հետաձգված դատից հետո հացադուլ էր հայտարարել, պահանջելով վերջապես կայացնել երեք տարի շարունակ ֆորմալ կամ չհիմնավորված պատճառներով հետաձգվող դատավճիռը, քսան օր անց դադարեցրել է հացադուլը։ Պատճառը՝ դատախազ Իսախանյանի այցելության ժամանակ ձեռք բերված համաձայնությունն է։

Դատական նիստը տեղափոխվել էր օգոստոսի 23, բայց նորից հետաձգվել է, այս անգամ՝ անժամկետ․ դատավորն օրինական արձակուրդի է գնացել։