հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Անհստակություն՝ Ժողովուրդների ընկերության փոխարեն, զգացմունքայնություն՝ կոմպլեմենտարիզմի փոխարեն

Անհստակություն՝ Ժողովուրդների ընկերության փոխարեն, զգացմունքայնություն՝ կոմպլեմենտարիզմի փոխարեն

Պետրովը չլինի՝ Գավրիլովը կլինի կամ ընկերներ գրավելու ռուսական նոր ձևը

Հեղինակ՝ Վադիմ Դուբնով

Հրապարակվել է՝ «Эхо Кавказа»-ում

Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակը Վարշավայում նշվեց առանց Հայաստանի մասնակցության։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրավեր չի ստացել, հետո հրավերը կարծես թե գտնվեց, քանի որ Ներքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երևանյան կողմի բացակայությունը մեկնաբանեց ավելի սկզբունքային դիրքերից։ Պատասխանելով լրագրողներից մեկի կասկածներին, թե Հայաստանը չի մասնակցել տոնակատարությանը Ռուսաստանի ճնշման տակ, ում Վարշավա չէին հրավիրել, նա պատասխանեց․ «Մենք մեծաթիվ զոհեր ենք ունեցել, այն ժամանակ մենք Խորհրդային բանակի կազմում էինք ու պայքարում էինք նացիզմի դեմ, պաշտպանելու մեր միացյալ հայրենիքը և միանգամայն բնական է, որ դա մեզ համար զգայուն թեմա է»։ Նաև հավելեց․ «մեր պապերը կռվել են», կարծես իրենով պահելով իր բոլոր հեղափոխական գործընկերներին, իր վրա վերցնելով արտասանած բառերի համար համբավը կորցնելու բոլոր ռիսկերը։

«Զգայունություն»-ն այս կոնտեքտում միանգամայն ճշգրիտ բառ է։ Հասկանալի է, որ վարշավյան միջոցառման հետ կապված պատմության սեփական տեսլականը պաշտպանելու համար առիթներն ավելի շատ չեն, քան G7-ի կամ G8-ի ձևաչափի լուսանկարչական արարողության շրջանականերում, սա՝ մեկ։ Երկրորդ, կարելի է ցանկացած կերպ վերաբերվել թե՛ պատմական հուշերի ժանրին, թե՛ անձամբ Անջեյ Դուդային։ Բայց տոնակատարությունն ամեն դեպքում Լեհաստանն էր կազմակերպել, որտեղ, ամեն դեպքում, պաշտոնապես ամեն ինչ սկսվել էր, այնպես որ հրավերների սկզբունքը, ինչքան էլ տարօրինակ չլիներ (հրավիրված էին ՆԱՏՈ֊ի, Եվրամիության ու Արևելյան գործընկերության անդամները, ինչը տեխնոլոգիապես տարբերակում էր օրինակ Ռուսաստանն Ուկրաինայից), տանտիրոջ անվիճելի առանձնաշնորհն էր։ Իսկ քանի որ նման դեպքերում հարցը ձևաչափի բովանդակությունը չէ, այդ դրա ներկայացվածությունը, տոնակատարությանը մասնակցելը կամ չմասնակցելը դառնում է դիրքորոշվելու ձև, որն իհարկե չարժե դրամատիկացնել, բայց ամբողջությամբ հաշվի չառնել ևս խորհուրդ չի տրվում։ Հատկապես երբ լուրջ կասկածներ կան վերևում նշված ճնշումների մասին։ Մի խոսքով, այսպիսի պատմություն ստացվեց․ եթե Ալեքսանդր Լուկաշենկոն, այսպես ասած, կարող էր իրեն թույլ տալ հրավերը մերժել իրեն հատուկ ուղղամտությամբ (նա միանգամից իր անկեղծ վրդովմունքն էր հայտնել Ռուսաստանին չհրավիրելու հետ կապված, ընդ որում նախօրեին՝ Բոլտոնի հետ հանդիպման ժամանակ), ապա Երևանը ստիպված էր մի ամբողջ էտյուդ բեմադրել ավանդական ոգով, բայց նաև մի քիչ չափազանցացված կոմպլեմենտարիզմով, որն այս դեպքում փոխարինվել է «զգացմունքայնություն» բառով։ Սա ակտուալ է ոչ միայն Հայաստանի համար։ Պարզապես կոմպլեմենտարիզմը, հենց այստեղ հայտարարված Արևմուտքի ու Արևելքի փոխլրացման սկզբունքը՝ ի հակադրություն վաղ հետխորհրդային շրջանի փոխբացառմամբ երկուսի մեջ ընտրություն կատարելու սկզբունքին, դարձավ կեղծավորության նոր ունիվերսալ ձև, որը բավարարում է բոլորին․ և՛ Մոսկվային, որը գիտեր, որ ցանկացած հայկական իշխանություն միևնույն է կողմնորոշվելու է դեպի իրենց, և՛ Արևմուտքին, ում Երևանը միշտ սիրալիր ժպտում է, մոռանալով արդեն բոլորին հոգնեցրած դուալիզմի մասին, և՛, ամենակարևորը, հայկական իշխանություններին, որոնք այսպիսով ազատվեցին ինչ որ արտաքաղաքական մարտավարություն ներկայացնելու անհրաժեշտությունից։ Տեղական սլավոնապաշտներին միշտ կարելի է Ռուսաստանի հետ եղբայրության նշանները մատնանշել, արևմտամետներին՝ ՆԱՏՈ֊ի ծրագրերին ծանոթանալու պատրաստակամությունը, իսկ ներսի դժգոհներին՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դժվարությունները, որոնք անհաղթահարելի են, ինչպես ինքը՝ պատմությունը, և որոնց ծրագրավորվածությունը երկրի կառավարությանն ազատում է ցանկացած պատասխանատվությունից։

Հայաստանի նախորդ իշխանությունների համար այս ամենը լիակատար ներդաշնակության մարմնավորման պես էր դիտվում։ Նոր հեղափոխական իշխանությունն անմիջապես զգացնել տվեց, որ միանգամայն գիտակցում է հարցի բարձիթողի վիճակը։ Բայց ժառանգությունը, որ մնացել էր նախորդներից, այնքան «տանը աճացված» դուրս եկավ, որ ավելի քան բավարար քանակության ժամանակ ու գործեր կան, որոնցով կարելի է զբաղվել առանց հին միֆերի վերանայման։

Մի պահ շեղվենք Հայաստանից, կոմպլեմենտարիզմը բառ է, որը նույն կերպ է հնչում շատ լեզուներով, հատկապես հետսովետական։ Պատմական պահը հասկանալու համար բավականին հարմար ձևով ամեն ինչ համընկավ հարևան երկրի ռիթմերի հետ։ Այստեղ, Փաշինյանի վարշավյան բացակայության գրեթե նույն օրերին հայտնվեց նոր, թեև վաղուց սպասելի վարչապետ Գեորգի Գախարիան, ում դեռևս չնշանակաված կառավարությանն արդեն անվանում են «Գավրիլովի գրասենյակ»՝ ռուս պատգամավորի անունով, ով հունիսին այդքան անհաջող ձևով նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում։

Մարդկանց՝ այս բախմամբ պայմանավորված ոգեշնչումը, միգուցե, խանգարեց ըստ արժանվույն վերլուծել տեղի ունեցածի գլխավոր ուղերձը․ Ռուսաստանի հետ կարելի է ունենալ ցանկացած տիպի հարաբերություններ՝ լավ, շատ լավ, վատ, նույնիսկ՝ շատ վատ։ Չի կարելի միայն այնպիսի հարաբերություններ, որոնց համար անհնար է անուն գտնել։ Նույնիսկ ամենամիանշանակ սառույցն այդ հարաբերություններում այնքան ռիսկեր չի պարունակում, որքան աղոտ ու չձևակորպված հարաբերությունները։ Գավրիլովը կատարյալ օրինակ է։ Հիպոթետիկ ռուս-վրացական եղբայրության մթնոլորտում նրա՝ սխալ տեղում նստելը ոչ ոք չէր էլ նկատի։ Սահակաշվիլիի ժամանակների Թբիլիսում, կամ այժմյան Կիևում կամ Վարշավայում նման մարդու հայտնվելը տվյալ տեղի մոտակայքում այդպիսի մտադրություններով ինքնին միանգամայն բացառված կլիներ։

Ինչպես Պետրովն ու Բոշիրովն իրենց բոլոր էսթետիկ ինքնատիպություններով բացառապես պուտինյան ժամանակաշրջանի երևույթ էին, Գավրիլովը ֆենոմենն էր Բիձինա Իվանիշվիլիի և իր մյուս կոլեգաների ժամանակի, ում խնդիրն ամենևին էլ այն չէր, որ իրենք չէին վախենում Մոսկվայի նկատմամբ գաղտնի սիրո մասին կասկածների հիմքեր տալուց։ Խնդիրն այն էր, որ իրենց դուր էր գալիս այդ հարաբարեությունները որևէ կերպ չձևակերպելը։ Օրը կգա, հացն էլ կգա, կամ ինչպես այս միտքը զարգացրել էր Բրեժնևը՝ «հացը կգա, երգն էլ կգա»։

Բոլոր լայնություններում լռեցված եղբայրության մասին երգը երաժշտության փոխարեն աղմուկով փոխարինելուն Մոսկվան պատրաստ էր վաղուց։  Անհստակություն՝ ժողովուրդների ընկերության փոխարեն․ սա կարելի է փորագրել նոր շքանշանների վրա, որոնք կարող են զարդարել մի շարք պատկառելի քաղաքական ժամանակակիցների կոստյումները՝ Կարել Զեմանից մինչև Բիձինա Իվանիշվիլի։ Ռուսաստանը քաղաքական ձգողության կենտրոնից արդեն վաղուց վերածվել է բացառապես ներքաղաքական ձգումների գործոնի, արդեն անհրաժեշտություն էլ չկա, որ նա երևա, որպեսզի այս կամ այն կերպ աշխատի իր գործոնը, և դա նրա հսկայական գաղտնի հաջողությունն է։ Ոչ Բրեքսիթի սագան, ոչ  «Այլընտրանքներ Գերմանիայի համար»-ի կամային հաղթանակները․․․ Մոսկվայի արտաքաղաքական ճեղքումները երկրորդական են։ Առաջնային է այն, որ Մոսկվային հաջողվել է մեծ որոշումներ կայացնողներին համոզել, որ հիմա մարտավարական կուրսեր հաշվարկելու ժամանակը չէ, ակնթարթային ռեակցիաներն ու ծիսակարգային դեմարշերը բավական են։ Հաջողվել է համոզել, թեկուզ այնքան վիրավորական ու նշանակալից, որ երբեմն, ասենք, գործընկերներին հայտնում է իրենց դիրքավորման հետ կապված իր նախասիրությունները, գործընկերներից պահանջում է, ինչպես, օրինակ, Վարշավայի դեպքում, ճիշտ դիրքավորում, իսկ գործընկերները լսում են։ Բայց մենք Գավրիլովի մասին էինք խոսում, ում հետ կապված այդքան դավադրության տեսություններ ի հայտ եկան։ Իզուր, կան ավելի հետաքրքիր գիտություններ։ Պատահականությունը դադարում է պատահականություն լինել մետաղադրամը նետելու փորձերի քանակի մեծացման հետ։ Եթե ոչ այսօր, ապա՝ վաղը։ Եթե ոչ Պետրովը, ապա՝ Գավրիլովը, եթե միայն աթոռ լինի, իսկ Ռուսաստանի հյուրն անպայման կգա, ինչ որ մեկը հաստատ մի բան հաշվի չի առնի արձանագրության մեջ, ինչ որ տեղ հաստատ սխալ աթոռ կհայտնվի, սխալ պատկեր, սխալ օր, վաղ թե ուշ մի խոռոչ կառաջանա, որից Մոսկվան անպայման կօգտվի, որովհետև նրա մասին ինչ ասես կարելի է խոսել, վայց վնասարարության շանսը նա երբեք բաց չի թողնի։ Կիևում թե Սոլսբերիում, Թբիլիսիում թե Բեռլինում, նա առանց ինչ որ մեֆիստոֆելյան ռեֆլեքսիաների միշտ չարիք է ուզում ու չարիք է գործում՝ առավել հնարամտությամբ, ոգևորությամբ, սառնասրտությամբ քան որևէ ուրիշ մեկը, ներառյալ անգամ նրանց, ում Մոսկվան լիարժեք իրավունք ունի չամաչել իր նախորդողը համարել։ Երբեմնի ավագ-կրտսեր եղբայրության ժամանակ նման բան չէր պահանջվում, բայց այդ ժամանակներն անցել են։ Դա դժվար է, երբ հարաբերություններն ակնհայտ վատն են և  անհրաժեշտ ու շատ հարմար է, երբ շուրջ բոլորը ինչ որ կոմպլեմենտարիզմ է։ Որպեսզի Իգոր Ստրելկովի՝ Սլավյանսկ գալուց՝ ոչ ոք, ի լրումն այլ բաների, չհասկանա՝ ինչպես իրեն պահել մեծն ոխերիմ եղբոր հետ, և ողջույն, ավելի ճիշտ՝ բարով մնաս Դոնբաս, բայց սկզբում ոչ ոք դա մինչև վերջ չի գիտակցում։

Եվ ցտեսությու՛ն ժողովուրդների ընկերություն, կեցցե՛ պրագմատիկան, առանց ավելորդ բառերի, պատժամիջոցներով, նույնքան խեղդող, որքան խեղդելուն պատրաստվելու ժամանակ տվող, տեքստերով, որոնք կարելի է մեկնաբանել թե՛ որպես «ութնյակ» վերադարձի առաջարկ, թե՛ որպես վտարման անժամկետության բացատրություն։ Մեր լայնությունում թափն ու երևակայությունն ավելի համեստ են, բայց էությունը նույնն է։ Մոսկվան Գավրիլովի հետ կապված իր վիրավորանքը որպես կառավարական քաղաքականություն է ներկայացնում, նա, իհարկե, ոչ մեկին չի վտարում, ընդհամենը ավիահաղորդակցությունն է ընդհատում։ Իսկ Թբիլիսիի մարդիկ, ովքեր, կարծես, պետք է Մոսկվայի համար հարմար բառեր գտնեին, իրենց զայրույթը տեղական ընդդիմության վրա են բարդում, ովքեր էլ իրենց հերթին չէին կարող բաց թողնել իշխանություններին թակարդը գցելու նման շանսը, իշխանություններն իհարկե ընկնում են այդ թակարդը, և ինչպե՞ս հիմա չնախանձել մոսկովյան չարագործներին, ում մնում է ոտքերը Կրեմլի պատերից կախ գցած բավականությամբ հետևել այդ տեսարանին։ Էլ ո՞ւմ հետ կարելի է նման կրեմլական թրոլինգ անել․ ամեն անգամ շնորհավորել երկրի նախկին նախագահին, ում դատապարտելը պատվի հարց է ներկա նախագահի համար։ Կամ, առանց քմծիծաղը զսպելու բնակության իրավունք տրամադրել տապալված ռեժիմի պաշտոնյաներին, ում արտահանձնումն է պահանջում Երևանը։ Այստեղ ինչպես ուզես կարող ես կոչել․ կամ հայտարարել, որ սա ոչ ընկերական վերաբերմունք է՝ իրական միջպետական հետևանքներով, ինչը ճիշտ է, կամ՝ կոմպլեմենտարիզմ։ Երևանը վրեժխնդիր է լինում ռուսական երթերի կազմակերպչին փախստականի կարգավիճակ շնորհելով, ձևացնելով, որ իրականում նրան Կրեմլի թշնամի է համարում, իսկ Կրեմլը քթի տակ ծիծաղում է․ իսկ ի՞նչ անել։

Հեղափոխությունը էությունը չի փոխում, և սա, իհարկե, ավելի շատ էության մասին է խոսում, քան հեղափոխության։  Կրեմլի հետ բաց ու լուրջ ընդհարմա՞ն դուրս գալ։ Այո, ռիսկային է, բայց ամենևին էլ ոչ միայն և ոչ այդքան Ղարաբաղի պատճառով։ Դրանք բացառապես իշխանությունների ներքաղաքական կայունության հետ կապված ռիսկեր են, որոնց այդ իշխանությունը, ինչքան էլ հեղափոխական չլինի, պատրաստ չէ։ Հարցը միայն այն է, թե ինչ ռիսկի է այն պատրաստ։ Հասկանալի հակամարտության ռիսկ, ներկա ժամանակում, կանխատեսելի սցենարով և անկանխատեսելի վերջաբանով, որը մի անգամ պետք է ապրել (կամ չապրել), կամ խոցելիության ռիսկ, ոչ թե պարզապես անընդհատ, այլ նաև ինքնավերարտադրվող, շղթայող ու ճնշող, ինչպես ցանկացած ծանր միտք, որը մինչև վերջ մտածելու ցանկություն չկա։

Վախի մթնոլորտին նպաստելը կարճաժամկետ ժանրում կարող է արդյունավետ թվալ, վատն այն է, որ այն միշտ ձգձգվում է։ Այնպես որ, ընտրությունն այնքան ոչ նախանձելի է, որ մեծ է այն ընդհանրապես անհրաժեշտություն չհամարելու գրավչությունը։ Հատկապես երբ ժողովրդավարական հաջողության տեսանկյունից այն նույնիսկ բավարար էլ չէ, ինչպես սովորաբար լինում է Արևելք Արևմուտք ընտրության դեպքում։ Մեր լայնություներում այդ ընտրությունը, առանց խիստ անհրաժեշտության արել է երևի միայն Սահակաշվիլին։ Ինչպես պարզվեց հիմա՝ ոչ ընդմիշտ։ Իսկ ընդմիշտ, գոնե իր ժամանակում ընդմիշտ, արել է միայն Լուկաշենկոն։ Բայց դա, ինչպես գիտենք, միանգամայն այլ պատմություն է։