«Մենք՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս, մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Հրապարակման մեջ տեղ են գտել ձևակերպումներ, որոնք արատավորում են աշխատակիցների պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը»։
Անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, որտեղ, մասնավորապես, գրաված է «․․․կարող է պարզվել, որ չկա մի մարդ, որն առնչվել է այս ճանապարհի կառուցմանը և գումար չի յուրացրել», այս մասին սեպտեմբերի 20-ին տարածած հաղորդագրությամբ հայտնում են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները՝ ընդգծելով, որ 2018 թվականի սեմպտեմբերից մինչ օրս չեն ստացել նույնիսկ իրենց հասանելիք աշխատավարձները։
«Մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը:
Մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Վարագյանը հանդիպեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներիս հետ և խոստացավ 45 օրվա ընթացքում մեր խնդիրը լուծել: Սակայն արդեն անցել է 120 օր, մի քանի անգամ հանդիպել ենք Վարագ Վարագյանի հետ, ասում է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն դեռ արդյունք չկա,» – ասված է աշխատակիցների տարածած հաղորդագրությունում։
Հաղորդագրությանը կցված փաստաթղթով աշխատակիցները ներկայացրել են 28 շինարարարական ենթակապալառու կազմակերպությունների անվանացանկը, աշխատակիցների հետ կնքված պայմանագրերի ամսաթվերը և չմարված պարտքերի չափը։ Պարտքի ընդհանուր չափը կազմում է 2 228 549 216 դրամ։
1 «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ ― 574 491 741 դրամ
2 «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ ― 253 504 102 դրամ
3 «Դենտալ Իմպորտ» ՍՊԸ ― 233 815 923 դրամ
4 «Սուարդի» ԲԸ ― 219 559 596 դրամ
5 «Միրադա» ՍՊԸ ― 192 064 443 դրամ
6 «Կամուրջշին» ՓԲԸ ― 131 325 161 դրամ
7 «Բետոնիկա» ՍՊԸ ― 115 501 315 դրամ
8 «Շին Թրեյդ» ՍՊԸ ― 98 612 371 դրամ
9 «Ապառաժ» ՍՊԸ ― 81 160 038 դրամ
10 «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ ― 60 132 468 դրամ
11 «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ ― 50 613 970 դրամ
12 «Աննա Ավետիսյան» ԱՁ ― 31 167 910 դրամ
13 «Ռաֆայել» ՍՊԸ ― 29 053 320 դրամ
14 «Կամա» ՍՊԸ ― 26 127 500 դրամ
15 «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ ― 22 412 903 դրամ
16 «Ժակշին» ՍՊԸ ― 21 953 199 դրամ
17 «Ինքնաթափ» ՍՊԸ ― 19 297 200 դրամ
18 «Բիզնես Ալտերնատիվ» ՍՊԸ ― 15 801 400 դրամ
19 «Քաջ-Տրանս» ՍՊԸ ― 12 060 940 դրամ
20 «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ ― 11 781 702 դրամ
21 «Դանոյան Յուրա» ԱՁ ― 7 407 000 դրամ
22 «Գագիկ Երանոսյան» ԱՁ ― 6 712 500 դրամ
23 «Ավետիք Սարգսյան» ԱՁ ― 3 469 534 դրամ
24 «Բետպռո» ՍՊԸ ― 2 625 480 դրամ
25 «Քեյ դի էյջ» ՍՊԸ ― 2 554 000 դրամ
26 «Պյոտր Բլոխին» ԱՁ ― 2 210 000 դրամ
27 «Արարատ Թորոսյան» ― 2 164 000 դրամ
28 «Պատվական Ասոյան» ԱՁ — 969 500 դրամ
Աշխատակիցների փոխանցմամբ, պարտքերի վերոնշյալ չափերը հաստատվել են «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ-ի կողմից՝ փոխադարձ ակտերով: