Վրաստանում Մանկական պոռնոգրաֆիայի պատրաստման և տարածման մեջ մեղադրվող 11 ձերբակալվածներից 10-ի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, նախնական կալանք է սահմանվել։
Գործի նյութերում ասվում է, որ ԱՄՆ֊ի և Ավստրալիայի կալանվորված քաղաքացիները Թբիլիսիում գաղտնի բնակարաններում լուսանկարչական սրահներ են բացել՝ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստման և արտասահմանում տարածման համար, ինչում նրանց օգնել են վրացի գործընկերները։
Մեղադրյալներն իրենց անօրինի գործունեության մեջ ներգրավել են 8-14 տարեկան շուրջ 10 աղջիկ երեխաների՝ ծնողների համաձայնությամբ։ Նրանք երեխաների ծնողներին 500-ից 3 հազար լարի են վճարել երեխաների նկարահանման դիմաց։ Վճարումները կատարվել է առձեռն կամ բանկային փոխանցմամբ։
Առաջին էտապում դատարանը նախնական կալանքի որոշում կայացրեց ամերկացու և Վրաստանի երկու քաղաքացիների նկատմամբ։ Ավստրալիայի քաղաքացու խափանման միջոցի մասին կհայտարարվի այսօր՝ սեպտեմբերի 20-ին։ Նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռել էր գործի քննության ընթացքում կալանքի ուղարկել ևս յոթ մեղադրյալների։ Այդպիսով, դատարանն ամբողջությամբ բավարարեց դատախազի միջնորդությունը։
Մեղադրող կողմը պնդում է, որ հաճախ նկարահանումների նախաձեռնողը հաճախ ծնողներն էին։ Ֆոտոսեսիաներին մասնակցած աղջիկներից մեկի ծնողների փաստաբանը նշում է, որ իր պաշտպանյալները չեն իմացել լուսանկարահանման բնույթի մասին։
Նրա խոսքերով, երեխաների մասնակցությամբ ֆոտոսեսիաները շարունակվել են երկու տարի։ Ծնողները ներկա են եղել միայն առաջին նկարահանման ժամանակ, որի ընթացքում ապօրինի ոչինչ տեղի չի ունեցել։ Այնուհետև, ամեն նկարահանումից հետո, հեղինակը երեխաների լուսանկարները տեղադրել է ֆեյսբուքի իր էջում։ Փատաբանը հավաստիացնում է, որ ծնողներն անգամ չեն իմացել, որ լուսանկարները կարող են օգտագործվել առևտրական նպատակներով։
Նման հանցագործության համար նախատեսվում է 17-20 տարի կամ ցմահ ազատազրկում։