«Քսանմեկերորդ դար ֆոքս ԱՊՀ» վարձութային ընկերությունը չի պատրաստվում Տայկի Վայթիթիի «Ջոջո ճագարը» ֆիլմը ցուցադրել Ռուսաստանի կինոթատրոններում։ Այս մասին հայտնում է «ԿինոՌեպորտյոր» հրատարակությունը՝ հղվելով վարձառու ընկերության մամուլի ծառայությանը։
«Քսանմեկերորդ դար ֆոքս ԱՊՀ» ներկայացուցիչները չկարողացան մեկնաբանել ֆիլմը ռուսական վարձույթում չթողարկելու որոշման պատճառները։
Վայթիթիի ֆիլմը պատմում է անփույթ 10-ամյա գերմանացի տղայի՝ Ջոջոյի պատմությունը, ով կորցրել է հորն ու փորձում է իր տեղը գտնել անսովոր աշխարհում։ Հորը փոխարինելու հույսով Ջոջոն իր համար երևակայական ընկեր է հորինում՝ Ադոլֆ Հիտլեր, ով այդքան էլ նման չէ Երրորդ ռեյխի մեր իմացած ֆյուրերին։ Իրավիճակն էլ ավելի է խառնվում, երբ Ջոջոն իմանում է, որ իր մայրը տանը մի հրեա աղջկա է թաքցնում։
Ջոջո ճագարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։