Հայկական արմատներով ամերիկացի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնվել է ոստիկանությունում կնոջը ծեծելուց հետո, հայտնում է TMZ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Կնոջը կոտրված քթով հաջողվել է փախչել բռնցքամարտիկից ու ոստիկանություն կանչել։ Հաջորդ առավոտյան Մարտիրոսյանին բերման են ենթարկել՝ մեղադրելով նրան ընտանեկան բռնության մեջ։ Նույն օրը հայազգի մարզիկին բաց են թողել 50 հազար դոլար գրավի դիմաց։
Մարտիրոսյանի վերջին մրցակիցը եղել է Գենադի Գոլովկինը, որը 2018 թվականի մայիսին հաղթել է Վանեսին։