Երևանում անցկացվող WCIT-2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի շրջանակներում հայտարարվեց HighConnect համահայկական թվային հարթակի ստեղծման նախաձեռնության մասին
Նախաձեռնողների թվում են System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, Synopsys Armenia–ի նախագահ Երվանդ Զորյանը, ամերիկահայ հայտնի բժիշկ և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանy, Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Վերջինս պատմեց, որ գաղափարը ծագել է իր, Սերժ Թանկյանի ու Լոս Անջելեսի համալսարանի Վաչե և Թամար Մանուկյան բաժնի ղեկավար Էրիկ Իսրայելյանի մտքում․ – «Մենք պետք է օգտագործենք մեր փորձը հարթակը ստեղծելու համար, որպեսզի ամբողջ աշխարհի հայերը կարողանան օգտագործել այն ու բարգավաճեն»։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատում է, որ Highconnect անվանումը երկիմաստ է՝ նշանակում է և՛ բարձր, և՛ հայ․ – «Մենք պարոն Զորյանի հետ միասին սիլիկոնյան հովտում արդեն գտել ենք այն տարածքը, որը պետք է լինի ապրելու և աշխատելու տեղը այն մարդկանց, ովքեր այդ ծրագրին դիմելով կգան Հայաստան, իրենց ընկերությունը կգրանցեն, նաև իհարկե տեղական ընկերությունների և ձեռնարեցների համար է: Կդիմեն ծրագրին՝ մասնակցելու այս կամ այն ձեռներեցության դասընթացին կամ որևէ այլ դասընթացի: Սա շատ երկար դասընթացների մասին չի խոսքը՝ 3-6 ամիս, հիմնականում ձեռներեցության և նաև ուժեղ մարդկանց հանդիպելու, վերչուր կապիտալիստներին հանդիպելու և ներդրումներ հայթայթելու համար: Այսպիսով, այստեղ ծրագրին դիմելով և հաղթելով, նրանք նաև հնարավորություն կստանան ապրելու և աշխատելու հենց այդ ժամանակահատվածում այնտեղ, որտեղ որ արդեն վարձակալած տարածքը կունենանք»: