Home / Հայաստան / Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Երկուշաբթի երեկոյան, երբ Անկարայում արդեն գիշեր էր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ինչպես և խոստացել էր, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Պատժամիջոցների տակ են ընկել պաշտպանության և էներգետիկայի նախարարություններն ու դրանց ղեկավարներն, ինչպես նաև իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի տեղակալ Սուլեյման Սոյլուն։

«Թրամփը հրաման է ստորագրել, որի նպատակն է Թուրքիայի վրա ճնշում գործադրելը, որպեսզի այն դադարի Սիրիայի հյուսիս֊արևելքում ռազմական հարձակումը և անհապաղ կրակի դադարեցման մասին համաձայնագիր ստորագրի», ֊ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղար Մայք Փոմփեոն։ Նրա խոսքով՝ հրամանը թույլ է տալիս հետագայում ավելացնել պատժամիջոցների քանակը։

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ասել է, թե Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պահանջել դադարեցնել Սիրիայի դեմ գործողությունները։ Սպիտակ տանը հայտնել են նաև, որ մոտ ժամանակներում Թրամփի հանձնարարությամբ Անկարա կմեկնի ամերիկյան հատուկ պատվիրակությունը։ Ամենայն հավանականությամբ, հենց Փենսն էլ այն կգլխավորի։

«Հաշվի առնելով թուրքական տնտեսության ներկայիս թուլությունը, այսօրվա գործողությունները չափազանց լուրջ են։ Բայց մենք հակված ենք իրավիճակի բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը, այդ իսկ պատճառով նախագահը կարգադրել է բարձրաստիճան պատվիրակությանը որքան հնարավոր է արագ մեկնել Անկարա՝ հասկանալու համար՝ արդյոք մենք կարող ենք համաձայնության գալ», ֊ հայտնել է ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչը։

Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում գործողությունը սկսել էր հոկտեմբերի 9-ին։ Անկարայի պնդմամբ՝ դրա նպատակը կանայում է քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների և Սիրիական ժողովրդավարական ուժերի՝ սահմանից դուրս մղման մեջ, որտեղ պլանավորվում է անվտանգության գոտի ստեղծել։

Վաշինգտոնում կարծում են, թե այս գործողություններով Անկարան վտանգել է խաղաղ բնակչությանը, ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում և խարխլում «Իսլամանակն պետության» հետ պայքարը։ Թրամփը խոստացել էր, որ գործողությանն ի պատասխան ԱՄՆ մինչև 50 տոկոս կբարձրացնեն Թուրքիայի համար պողպատի մաքսի չափը և կդադարեցնեն առևտրի վերաբերյալ բանակցությունները։