Մյուս տարվանից Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, դեպի Եվրոպա չվերթներ կիրականացնի Երևանից և Գյումրիից։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայընը։
2020-ի հունվարից չվերթներ կիրականացվեն Երևան-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին ուղղություններով, իսկ մյուս տարվա ամռանից կգործի Գյումրի-Մեմինգեն ուղությունը։
Ըստ Ryanair ընկերության ներկայացուցչի, դեպի Եվրոպա ավիատոսմերի արժեքը կսկսվի 30 եվրոյից։