Ֆրանսիայի Էլզաս քաղաքի հրեական գերեզմանատանը անհայտ անձինք հակասեմական գրություններ են թողել 107 գերեզմանաքարերի վրա։ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները տեղի ունեցածն անվանել է «հանրապետության արժեքների վիրավորանք»։ Նրա խոսքով, ոստիկանությունը կանի ամեն ինչ՝ մեղավորներին գտնելու համար։
Փետրվարի 19-ին՝ հակասեմականության դեմ համաժողովրդական ակցիայի օրը, Էլզասում պղծվել էր Քաթցենհայմ բնակավայրի գերեզմանատունը։ Անհայտ անձինք նացիստական սիմվոլիկայով գրություններ էին թողել հուշատախտակների վրա։ Նույն օրը Ֆրանսիայի տարբեր քաղաքաներում հակասեմականության դեմ ակցիաներ էին։ Փարիզում հանրահավաքին միացել էր ավելի քան 20 հազար մարդ։
Մարտին Ստրասբուրգում ոչնչացվել էր կոթողը, որը տեղադրվել էր 1940 թվականին պայթացված սինագոգայի տեղում։ Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլան Ռայսը վանդալիզմի ակտը որակել էր որպես Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության դեմ ուղղված «զզվելի ու անթույլատրելի գործողություն»։
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով, նախորդ տարի երկրում հակասեմական ակցիաների քանակն ավելացել է 70 տոկոսով։ 2018 թվականին գրացվել էր 541 այդպիսի դեպք։