Քնեսեթեում իշխող կուսակցությունից մի անդամ (նկարում` ձախից – խմբ․) ունենք, ով հերիք չէ՝ ոչ վաղ անցյալում կազինոյի (և ոչ միայն) սեփականատեր էր, այլև՝ գլխովին ազգայնական: Բայց այստեղ նա գերազանցել է ինքն իրեն: Մեր երկրում ունենք արաբական ծագումով մի հիանալի, խելացի և գեղեցիկ լրոգրողուհի: Նա ֆեմինիստ է և շատ առաջադեմ հայացքներ ունի: Եվ ահա նա ամուսնացել է նույնպես հայտնի անձնավորության՝ երգիչ-դերասանի հետ: Բայց վերջինս հրեական ծագում ունի:
Կթվար՝ մարդիկ ապրում են կողք կողքի, նույն շրջապատից են, երկուսն էլ ինտելիգենտ են, խելացի, տաղանդավոր, երկուսն էլ մի երկրի քաղաքացի են, որն իրեն ժողովրդավար է համարում՝ հավասար իրավունքներով՝ անկախ կրոնից: Իսկ ինչու չամուսնանան միմյանց հետ: Աստված ինքն է պատվիրել այդպիսի հիանալի մարդկանց գտնել իրար և լավ ընտանիքներ կազմել: Բայց ոչ, Քնեսեթի այդ անդամը՝ ազգային կուսակցությունից, դատարկաբանում է մաքրության մասին արիական, օ ներողություն՝ հրեա ազգի: Սա ի՞նչ է՝ վրդովվում է, ինչպես թե հրեա տղան արաբուհու հետ ամուսնանա, ախր դա արյունների միախառնում է, ինչպես է նա շարունակելու զարմն իր հերական:
Պատգամավոր Օրեն Հազանի ֆեյսբուքյան էջը. «Ես չեմ մեղադրում Լյուսի Ահարիշին, որ նա գայթակղել է հրեա հոգին, որ վնասի երկրին և թույլ չտա հերաների սերունդներին շարունակել հրեական գերդաստանները: Մեղադրում եմ Ցախիի իսլամացումը, ով չափազանց տարվել է «Ֆաուդա» ֆիլմով. Ընկե՛ր, դուրս արի ֆիլմից:
Լյուսի՛, ոչ մի անձնական բան, բայց իմացիր՝ Ցախին իմ եղբայրն է, և իսրայելի ժողովուրդն ինձ հետ է, դադարեցրու ասիմիլացիան»:
Եվ նրա ողջ կուսակցությունը՝ ներառյալ մեր վարչապետին (նկարում՝ աջից), բոլորը լռում են և ոչ մի բառ չեն ասում: Դուք այդպիսի բան տեսե՞լ եք ժողովրդավար երկրում: Ես միայն պատկերացնել կարող եմ՝ ինչ կլիներ, եթե ինչ-որ արևմտյան երկրում հրեա լրագրողուհին ամուսնանար քրիստոնեա դերասանի հետ, և այդ երկրի խորհրդարանի անդամներից մեկը սկսեր ասել, թե տեսեք նա հրեաների հետ է միախառնվում, նրանից ինչ քրիստոնեա:
Այնտեղ ողջ մամուլը կփոշիացներ այդ խորհրդարանականին, նրա կուսակցությունը կհրաժարվեր նրանից հակասեմականության համար, և վերջ նրա կարիերային: Իսկ մեզ մոտ այդ ***-ը ծաղկում է: Ու նրա կուսակցությունը լռում է և ռասիզմի դատապարտման ոչ մի խոսք իր զինակցին: Նրանք, ովքեր «Լիկուդ»-ին են ընտրում՝ դուք գոնե հասկանում ե՞ք՝ ում եք ընտրում: Դե մի քանի տասնամյակ առաջ հրեաների հետ խառնամուսնությունների համար որոշ երկրներում սպանում էին: Իսկ հիմա հրեա ժողովրդի ներկայացուցիչը՝ ժողովրդի կողմից պաշտոնապես ընտրված, բացահայտ խոստովանում է ռասիզմի մասի՞ն և վրդովվում է արյունների միախառնման համա՞ր: Շատ սյուր է: Ես չեմ հավատում, որ նա նստում է Քնեսեթեյում և ղեկավարում է մեր ճակատագրերը: Զզվելի է:
Լիզա էրլիխ