Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորհայք գյուղում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։