Home / Հայաստան / «Կյանքի հետ անհամատեղելի վիրավորում»

«Կյանքի հետ անհամատեղելի վիրավորում»

Պաշտպանության նախարար Տոնոյանը օրերս վիրավորված զինծառայողներից մեկի մասին ասել է, որ «վիրավորում ստացած զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի»: Կարող ես մի անգամ կարդալ ու չհասկանալ, որ մարդը մահվան շեմին է: Առհասարակ սա լեզու չէ, թույն է, այն հաղորդակցության նպատակ չի հետապնդում: Մոտավորապես նման է միջնադարյան էլիտաների լեզվին, որ կոչված էր լինել խրթնաբան, անհասկանալի ու դրանով իսկ ազդեցիկ:

Պատերազմի լեզուն Հայաստանում վերևից է թելադրված, այն վերարտադրվում է իշխանության կողմից, դրանով էլ պայմանավորված զինվորի մահը հանրությանն են մատուցում անհասկանալի, բութ լեզվով:

Էլիտաներին պետք չի, որ հանրությունն ուղիղ առերեսվի բանակային դիակներին: Եվ սա շատ խոսուն փաստ է էլիտաների շահադիտությունների մասին:

 

Գայանե Այվազյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ