հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Եթե այսպես շարունակվի, թող բանակ չլինի

Եթե այսպես շարունակվի, թող բանակ չլինի

Տարբեր տարիներին բանակում սպանված զինծառայողների ծնողները, որոնք պայքարում են իրենց երեխաների մահվան հանգամանքների բացահայտման համար և անցել են խոստումներ բաժանող պետական բոլոր ատյաններով, կրկին եկել էին կառավարության մոտ, որտեղ ընթանում էր նախարարների հերթական նիստը։ 

Ծնողները վրդովված էին․ միայն 2020-ի հունվարին ունենալով 4 զոհ և 8 վիրավոր բանակում, վարչապետը ավելի շատ խոսում է ՀԴՄ-ներից։ Մարդկանց զայրացրել էր  նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի լկտիությունը, ով մահացած (ըստ պաշտոնականի՝ ինքնասպան եղած) զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին հորդորում էր հետ կանգնել զինվորի դիակը Երևան տանելու որոշումից և սպառնում՝ հակառակ դեպքում ինքն էլ նախարար չի լինի։ «Այ էս բանի համար, այ էս պահվածքի համար ես էլ նախարար չեմ լինի։ Ես իմ հակառակորդի նախարարի աչքերին էլ չեմ կարողանալու նայել», – ասում էր Տոնոյանը։