Home / Ազգային ժողով / Քվեարկության օրը Ադրբեջանում փորձում էին դիմադրել համատարած ճնշումներին

Քվեարկության օրը Ադրբեջանում փորձում էին դիմադրել համատարած ճնշումներին

Կիրակի Ադրբեջանում ավարտվեցին ռեկորդային թվով թեկնածուներով արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հայտարարության համաձայն, հանձնաժողովը ոչ մի տեղամասից ոչ մի ընտրախախտման մասին ահազանգ չի ստացել։ Օրվա ընթացքում լրագրողներն ու անկախ դիտորդները հաղորդել են տարբեր տեսակների մի շարք խախտումների մասին։ Ընտրախախտումների մասին նյութերը հրապարակվում էին սոցիալական ցանցերում և տեղեկատվական կայքերում։

Քյապազի երկրորդ ընտական օկրուգի 16-րդ տեղամասում ոստիկանի օգնությամբ դիտորդին վռնդել են տարածքից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է անկախ դիտորդ Ռաշադ Բախիշևը․ «Ընտրատեղամասի նախագահը ոստիկանություն կանչեց, տարածքից դուրս հանեց բոլոր անկախ դիտորդներին, այդ թվում՝ ինձ։ Ասաց, որ մենք խանգարում ենք իրենց աշխատանքին»։

Ճնշման ենթաերկվել է նաև անկախ թեկնածու Ռաուլ Մամեդովի վստահված անձը։ Մամեդովը Մեյդան TV-ին (խմբագրությունը գտնվում է Բեռլինում) հայտնել է, որ իր վստահված անձին գործատուն է ճնշել, սպառնացել է ազատել աշխատանքից։ Վստահված անձն ի վերջո ստիպված է եղել հրաժարվել դիտորդական առաքելությունից․ «Հավանաբար նրա գործատուին էլ ինչ որ մեկն է հանձնարարել, որ սպառնա», – նշում է Մամեդովն ու ընդգծում, որ դրանից հետո տարածքում իր վստահված անձանցից ոչ ոք չի մնացել։

Անկախ թեկնածուները տեսանյութ են հրապարակել, որում Իմիշլիի ընտրական օկրուգի 14-րդ տեղամասում ընտրողների մատները չեն դրոշմում։ Տեղամասի նախագահը, չնայած ընտրողների բողոքներին, ինքն էր բացում քվեաթերթիկներն ու փոխանցում ընտրողներին։ Անկախ դիտորդների հարցերին, թե ինչու է միաժամանակ 20 քվեաթերթիկ բացում՝ նախագահը չէր պատասխանում։ Ընտրական ցուցակներում մեռած մարդիկ կային։

https://youtu.be/3kPsPi5pZv4

Լրագրող Զարիֆա Նովրուզովայի վրա ճնշում է գործադրվել Նասիմի֊Սաբաիլի ընտրական օկրուգի 13-րդ տեղամասում։ Նովրուզովայի հրապարակած տեսանյութում որպես տեղամասի նախագահ ներկայացած կինն ասում է «մի նկարիր, ես էստեղ նախագահ եմ»։

Ծեծի է ենթարկվել Լենքորան֊Աստարայի ընտրական օկրուգի թեկնածու Խալիդ Բագիրովի վստահված անձ Ռուֆաթ Ալիևը։

https://youtu.be/dfEA0gOOa3M

Թովրուզի 105-րդ ընտրական օկրուգի №35 տեղամասում հինգ հոգի քվեարկել է երկրորդ անգամ։ Այդ մասին Մեյդան TV֊ին հայտնել է թեկնածու Ռաուլ Մամեդովը։ Նրա փոխանցմամբ, ինչքան մոտենում էր քվեարկության ավարտն, այդքան մեծանում էր նման դեպքերի քանակը։ «Ընտրողների մատները կնիքելու հետ էլ խնդիրներ կային։ Ամբողջ շրջանում մի քանի անգամ էլեկտրաէներգիայի անջատում եղավ։ Տեղացիների խոսքով, սովորաբար այդպես չի լինում», – պատմել է Մամեդովը։