Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով երկու մարդ գտնում է հիվանդանոցում, հայտնում է Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը։
22-ամյա երիտասարդը աշխատել է Պեկինում։ Ադրբեջան վերադարձել է փետրվարի սկզբին, իսկ մինչ այդ եղել է Մոսկվայում, Ստամբուլում, Թբիլիսիում։ Նրան բուժհաստատություն տեղափոխել են բարձր ջերմաստիճանի պատճառով։
Մյուսը Չինաստանում սովորող 26-ամյա ուսանող է:
Առողջապահության նախարարության փետրվարի 14-ի ֆեյսբուքի գրառման համաձայն, այսօր առավոտյան երիտասարդների մոտ բարձր ջերմություն չի արձանագրվել: