հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Եվս 2 վարակված զինծառայող․ 5-ը հոսպիտալացված են, 35-ը՝ մեկուսացված

Եվս 2 վարակված զինծառայող․ 5-ը հոսպիտալացված են, 35-ը՝ մեկուսացված

3 զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված` մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև` ևս հինգից թեստավորման համար նախօրեին կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում ևս 2 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, մնացած 35-ի թեստավորման արդյունքը բացասական է եղել: Այս մասին ֆեյսբյան գրառմամբ հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանի փոխանցմամբ, հաստատված դեպքերը փոխկապակցված են նույն զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները նախապես մեկուսացված են եղել, այժմ հոսպիտացված են։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ 

Ընդհանուր 5 վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորսը հիվանդությանը բնորոշ ախտանիշներներ չունեն։

Նրանց հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն, ըստ ՊՆ խոսնակի,  «ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով»։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ։

Ավելի ուշ ՊՆ խոսնակը ուղիղ եթեր դուրս եկավ՝ ցույց տալու զինծառայողների մեկուսացման վայրը։ Նա հերթով թակում էր սենյակների դռները, ցույց տալիս մեկուսացվածների դեմքերը, մեկումեջ՝ բացահայտում նաև նրանց անունները։