Զինված ուժերում կորոնավիրուսի առաջին օջախը հայտնաբերվել էր մարտի 25-ին՝ 3 պայմանագրային զինծառայողների մոտ։ Կոնտակտավորները մեկուսացվել և ինքնամեկուսացվել էին։ Մարտի 29-ին հայտարարվել էր, որ վարակվածների թիվը հասել է 5-ի, մարտի 30-ին՝ 6-ի։ Հաստատված դեպքերի, դրանց ընդհանուր վիճակագրության, հոսպիտալացվածների և մեկուսացվածների քանակի մասին հրապարակային հայտարարություններ հետագայում այլևս չեն արվել՝ «որոշակի գաղտնիությունից» ելնելով։ Հայտարարվում է, որ Զինված ուժերում վարակվածների թիվը «չնչին է՝ համեմատած Հայաստանում ընդհանուր թվաքանակի հետ», իսկ Պաշտպանության բանակում վարակ առհասարակ չկա։
Ի՞նչ է մեզ հայտնի բանակի համավարակային դրության մասին և ինչո՞վ է պայմանավորված գաղտնիությունը, ինչո՞ւ են Զինված ուժերը խուսափում հարցերից, իսկ Պաշտպանության բանակը՝ պատասխաններից, ի՞նչ խնդիրներ է լուծում – կամ ստեղծում – զինվորների՝ արտաքին աշխարհի հետ կապի կասեցումը՝ պատմում է իրավապաշտպան, ՀՔԱՎ ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։