հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Մեյմանդար շուկայի վաճառողները համաձայնեցին մեկ օր չաշխատել

Մեյմանդար շուկայի վաճառողները համաձայնեցին մեկ օր չաշխատել

Ոստիկանները, Պարետատան որոշմամբ, ախտահանման նպատակով ցանկանում են փակել Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան։ Ավելի վաղ այստեղ խախտումներ էին արձանագրվել։ Գյուղացիները, սակայն, բողոքի ցույցի էին դուրս եկել՝ ընդդիմանալով պահանջին։ Վերջիններս, մասնավորապես, պնդում էին, որ շուկան կարելի է չփակել, ախտահանման աշխատանքները կատարել տարածքի մի հատվածում, այնուհետև՝ անցնել մյուսին։ Արդյունքում որոշվեց, որ շուկան կաշխատի մինչև հունիսի 3-ը, իսկ առավոտյան ժամը 10-ից մեկ օրով կփակվի։ Վերաբացվելուց հետո եթե Պարետատան կողմից սահմանված կանոնները չպահպանվեն, այն կրկին կփակվ։ Ցուցարարները համաձայնեցին սպասել այդ մեկ օրը։

«Ես երկու ուսանող ունեմ, եկել եմ այս շուկան, իմ երկու ուսանողներին փրկել եմ, ինչի՞ են փակում շուկան», – պայմանավորվածությունը ձեռք բերելուց առաջ ասում էր գյուղացիներից մեկը։

Ոմանք էլ կասկած էին հայտնում, որ կորոնավիրուսը հորինված խնդիր է՝ բողոքելով, թե չեն կարողանում հարյուրավոր կիլոգրամներով քաղված բերքը ծախել։ Այնինչ, նրանցից շատերը վարկերի տակ են։

«Մայիսի 30-ին Արտաշատի բազարը բացվեց, էդ օրվանից որոշեցին, որ ստեղ կորոնավիրուս կա, պետք է փակվի: Թող 15 օր առաջ ասեին, ինչի՞ հենց հիմա որոշեցին փակել: Եթե էս իմ ապրանքը էսօր չծախեմ, պետք է ամբողջը թափեմ: Էդ մարդը, որ որոշել է շուկան 24 ժամով փակել, կարողանալո՞ւ է իմ կամ այստեղ կանգնողների փողը տա», – ցուցարարների խոսքերն է փոխանցում News.am-ը։

Ոստիկանները, սակայն, պնդում էին, որ իրենք նախօրոք էին տեղեկացրել սպասվող փակման մասին։

https://www.facebook.com/newsamarm/videos/644420176286346/?v=644420176286346