Home / Առողջապահություն / 459 հաստատված նոր դեպք, 19 մահ․ տվյալները՝ հունիսի 19-ի դրությամբ

459 հաստատված նոր դեպք, 19 մահ․ տվյալները՝ հունիսի 19-ի դրությամբ

Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19 157 դեպք, որոնցից 8 266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով:

Այսպիսով` հաստատվել է 459 նոր և 706 առողջացման դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 19 դեպք․ 10՝ կորոնավիրուսից, 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 462 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 91 943 թեստավորում:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Tekali Taxi