Հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 247 դեպք, որոնցից 12 149-ն` առողջացած, 410-ը` մահվան ելքով:
Այսպիսով, Առողջապահության նախարարությունը հայտնում է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր և 814 առողջացած դեպքերի մասին։
Նախօրեին մահացած պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 557 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 105 046 թեստավորում: