Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ, 1944 թվականին ծնված Ազիզ Իզեթօղլու Ազիզովի սպանության մասին։
Ադրբեջանն ավելի վաղ հաստատել է իր 11 ռազմական զոհերը։ Հայկական կողմը հայտնել է 2 զոհված զինծառայողի մասին։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Երեկվանից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները․ հայկական կողմը հայտնել է Չինարի և Այգեպար գյուղերի և Բերդ քաղաքի, ադրբեջանական կողմը՝ Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի հրետակոծման մասին։