Home / Հայաստան / Գերմանիայի «գորշ գայլերը» վայիս են լինում հայ-ադրբեջանական կռվին

Գերմանիայի «գորշ գայլերը» վայիս են լինում հայ-ադրբեջանական կռվին

Ռուսաստանն օգնում է Հայաստանին, Թուրքիան՝ Ադրբեջանին։ «Գորշ գայլերը» կարող են թուրքական ազգայնականների հավակնությունները հասցնել Գերմանիա, գրում է գերմանական Der Tagesspiegel հրատարակչությունը։

«Հարավային Կովկասում լարված իրադրության ֆոնին պետական անվտանգության մարմինների աշխատակիցներն ու հակամարտության գիտակներն ահազանգում են Գերմանիայի համար դրա հետևանքների մասին։ Ընդ որում, ակցիաներ սպասվում են ավելի շատ թուրքական աջ արմատականների կողմից, ոչ թե հայերի կամ ադրբեջանցիների։ ․․․Այդ մասին ակտիվ քննարկումներ են «գորշ գայլերի»՝ թուրքական ազգայնականների շրջանում, ովքեր մեծամասամբ համակրում են Անկարայում կառավարական կոալիցիայի կազմում գտնվող Ազգայնական շարժման կուսակցությանը» – ասվում է հոդվածում։

«Խմբավորման առաջնորդները հանցավոր գործունեության անցնելու սահմանագծին են։ «Գորշ գայլերը» ներքին բանակցություններ են վարում անհրաժեշտության դեպքում խնդիրը Գերմանիայում լուծելու հնարավորության մասին։ Փաստացի դրանք հին օսմաններն են», – հրատարակությանը պատմել է խմբավորման միջավայրին ծանոթ մի զինվորական։

Օսմանների ցանցը Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերն արգելել է 2018 թվականին։ Խմբավորումը բացահայտ կերպով պայքարում էր 2016 թվականին բունդեսթագի «հայկական բանաձևի» դեմ՝ օգտագործելով «գորշ գայլերի» սիմվոլիկան։ 

««Գորշ գայլերի» շրջանում տարածված է թուրքական կայսրության ստեղծման գաղափարը։ Կայսրությունը պետք է անավանակոչվի «Տուրան» և պետք է միավորի Բալկաններից մինչև Արևմտյան Չինաստան ընկած հատվածներում բնակվող թյուրքական ժողովուրդներին։ Հիմնական թշնամիներ են համարվում հույները, քրդերը, հայերը։ Մերձավոր դաշնակից են համարվում «եղբայրական ազգ» ադրբեջանցիները»,- ասվում է հոդվածում։

Գերմանիայի Սահմանադրության պահպանության գերատեսչության հաղորդագրության համաձայն, թուրքական «աջ ծայրահեղական ազատ միջավայրում» դիտվում է «բռնության գերպատրաստակամություն» և «զենքի կիրառման ձգտում»։

«Հետաքննությունը, որի նպատակն է պարզել, թե ով է հուլիսին հարձակվել Քյոլնում հավաքված հայերի վրա ու այրել Բեռլինում Հայաստանի դեսպանատան ավտոմեքենան, շարունակվում է։ Միջադեպի պատճառը, հավանաբար, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մարտերն էին», – գրում է Der Tagesspiegel֊ը։

«Էրդողանի խառնվելը, այն, որ «գորշ գայլերը» Թուրքիայում և Գերմանիայում հանդես են գալիս որպես Ադրբեջանի օգնականներ, փոքրացնում է հակամարտության լուծման հավանականությունը: Կոնֆլիկտի կողմերը պետք է հետևեն դեռևս 2007 թվականին համաձայնեցված Մադրիդյան սզբունքներին․ Հայաստանը հեռանում է Լեռնային Ղարաբաղից՝ այդտեղից տարհանվածների վերադարձը կազմակերպելու համար։ Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ է տրվում, ու հանրաքվե է իրականացվում», –  նշում է «Ճգնաժամային գոտի՝ Հարավային Կովկաս» գրքի հեղինակ, բունդեսթագի Ձախական կուսակցության աշխատակից Հաիկո Լենգները։

Նրա կարծիքով, «եթե թուրքական աջերը սկսեն վեճեր հրահրել, դա հայերին կարող է օկուպացիան պահպանելու համար մարմար փաստարկներ տրամադրել»։