Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, նոյեմբերի 16-ից 20-ը Հայաստանում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։
Զորավարժության նախապատրաստման շրջանակում, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով, իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։
Հիշեցնենք, որ երեկվանից սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում և տուգանային գոտի են ուղարկում ամենագնաց մարդատարներն ու փիքափները:
Այս տեղեկությունները հաստատել է Պետական ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը․ «Այդ մեքենաներն ու այլ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները, որոնք կարող են օգտագործվել զինված ուժերի կարիքները բավարարելու համար, «Ռազմատրանսպորտային միջոցների հաշվառման» մասին կանոնադրության պայմանների համաձայն ենթարկվում են տեխնիկական զննության»։